Սևակ Ամրոյանը թերևս երկրպագուների կողմից ամենից սիրված և վերջին շրջանում նաև հետաքրքրության օբյեկտ դարձած երգիչներից է: Նրա անձի շուրջ հետաքրքրության շրջանակը թեժացավ հատկապես այն բանից հետո, երբ նա խորհրդավոր նկար հրապարակեց:
Հետաքրքրությունն այնքան խորացավ, որ օգտատերերից մեկը նկարների և հրապարակումների փաստական տվյալների հիման վրա կարծիք էր հայտնել, թե Սևակի սրտի խորհրդավոր տիրուհին բոլորիս քաջ հայտնի Սոնա Ռուբենյանն է:
Ահա այսօր Սոնան իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սևակի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է գուսան Աշոտի «Անջիգյար» հայտնի երգի հիման վրա: Տեսահոլովակի ողջ ընթացքում երգիչը՝ Սևակը, տխուր ու մենակ թափառում է փողոցներում, ինչպես և երգի բովանդակությունն է թելադրում:
Նշենք, որ երգը Սևակն իր յութուբյան ալիքում հրապարակել է ընդամենը ժամեր առաջ:
Сообщение Սոնա Ռուբենյանը կիսվել է Սևակ Ամրոյանի նոր տեսահոլովակով. Անջիգյար появились сначала на Like INFO.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն