>

«Անօրինական կերպով վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ինքնատիրապետման խնդիր ունի». Հայկ Բաբուխանյան:

loading...




«ՉԻ». Լավն է էլի Բաբուխանյանը, հո զոռով չէ: Իրենց կոտրած ձեռքերով առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին ընտրեցին վարչապետ, իսկ երկրորդ անգամ դա արեց ժողովուրդը, և որևէ մեկի մոտ կասկած չառաջացավ այդ ընտրությունների արդարության վերաբերյալ, բայց Բաբուխանյանը ասում է՝ անօրինական:





Փաստորեն, Բաբուխանյանն այն անձանցից է, որ բերանը բացելու դեպքում կարող է ինքն իր դեմ ցուցմունք տալ: Իր բարբաջանքից կարելի է եզրակացնել, որ իրենք անօրինական գործողություն են արել՝ Փաշինյանին վարչապետ ընտրելով:


Արդեն մոտավորապես հասկանալի է, թե ինչպես է այս սուբյեկտը ժամանակին Հոկտեմբերի 27-ի գործով կասկածյալ դարձել: Կանչել են հարցաքննության, և սա իր դեմ ցուցմունք է տվել:

Բայց վերոհիշյալ հարցազրույցի ժամանակ միայն Բաբուխանյանը իրեն տարօրինակ չի դրսևորել: Հրայր Թովմասյանի քույրը նորից Բաբուխանյանին հարցրել է Սորոսի մասին, բայց հարկ չի համարել հարցնել՝ ի վերջո նա նույնպես ստացել է գրանտ Սորոսից, թե՞ ոչ:



Եվ այս տիկինը ասուլիսներ է հրավիրում ու մտավարժանքներ անում բարձր լրագրության մասին:

Сообщение «Անօրինական կերպով վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ինքնատիրապետման խնդիր ունի» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin