>

Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Մի՛ դարձեք ժողովրդի «զուգարանի թուղթը», բավարարվե՛ք «հուղարկավորվելով»




Քոչարյանի զոհերը

1995 թվականից երկրպագում եմ Թուրինի «Յուվենտուս» ֆուտբոլային թիմին և մինչև կյանքիս վերջը կլինեմ այս ակումբի ֆանատը։


Տարիներ առաջ Երևանում ծանոթացա իտալացի երիտասարդների հետ, որոնք Նեապոլից էին ու հետևաբար «Նապոլի» թիմի ֆանատներն էին։





Նրանք շոկ ապրեցին Հայաստանում հանդիպելով իրենց թշնամի թիմի ֆանատին։ Այնուամենայնիվ կարճ ժամանակում ընկերացանք և մինչ օրս ջերմ հարաբերությունների մեջ ենք։

Երևանում աշխատելու օրերին այցելեցի իտալացի ընկերներիս բնակարան գարեջուր խմելու։

Մի քանի գավաթ խմելուց հետո ստիպված եղա այցելել նաև պետքարան, որտեղ ականատեսը եղա ուշագրավ մի տեսարանի։ Պետքարանում «Յուվենտուսի» տարբերանշանով, կամ ինչպես ընդունված է ասել լոգոյով զուգարանի թուղթ էր կախված։


Այո, Իտալիայում «Յուվենտուսի» և «Նապոլիի» երկրպագուների միջև մեղմ ասած լարված հարաբերություններ են։ Այն աստիճան լարված, որ «Նեապոլի» երկրպագուները այլ երկրիր աշխատանքի մեկնելիս, վերցնում են նաև «Յուվենտուսի» տարբերանշանով կամ ֆուտբոլիստների պատկերներով զուգարանի թղթեր։

Այն, աստիճան լարված, որ երբ Իտալիայի ազգային հավաքականը ելույթ է ունենում Նեապոլում երկրպագուները սուլում և վիրավորում են այն ֆուտբոլիստներին, որոնք ներկայացնում են թուրինյան ակումբը։

Հիշենք 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիա-Հայաստան հանդիպումը, որը տեղի էր ունեցել հենց Նեապոլում։ Գնդակ ստանալուն պես տասնյակ հազարավոր մարդիկ սուլում և հայհոյանքներ էին հնչեցնում Իտալիայի առաջատար կիսապաշտպան Անդրեա Պիրլոյին, որը խաղում էր «Յուվենտուսում»։



Թշնամական վերաբերմունք առկա է, թե իտալական և թե եվրոպական բազմաթիվ թիմերի երկրպագուների միջև։ Այսօր Եվրոպայում կարելի է գնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներ Ռոնալդուի կամ Մեսիի պատկերով զուգարանի թղթեր։ Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ Իտալիայում և եվրոպական այլ երկրներում տիրում է թշնամական մթնոլորտ։ Ընդունեք, որ իսկապես դժվար է պատասխանել այս հարցին։ Վերջին օրերին, մեր մտահոգ և նեղսրտած հայրենակիցները մատի փաթափան են դարձրել համացանցում տարածվել այն տեսանյութը, որտեղ մի քանի քաղաքացիներ հուղարկավորում են ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «Ոչ»-ին։ Մի «հաճարեղ» քաղտեխնոլոգ էլ ակցիայի մասնակիցներին համեմատել է նիկրոֆիլների և մարադյորների հետ։ Հետաքրիր է, իսկ ի՞նչպես մեր քաղտեխնոլոգը կբնութագրի Ռոնալդուի կամ Մեսիի պատկերով զուգարանի թղթից օգտվող միլիոնավոր մարդկանց։

Երկու տարի առաջ ոմանք նեղսրտել էին, թավշյա հեղափոխության օրերին փողոցներում փակցված կարկառուն հանրապետականների անուններով սև ժապավեններից։

Ի տարբերություն «Յուվենտուսի», Մեսսիի կամ Ռոնալդուի, որոնք համաշխարային հարթակում տասնամյակներ շարունակ բարձր են պահել իրենց թիմերի և պետության պատիվը, մեր մտագոհ կամ պիցցա սիրող հայրենակիցները, որոնք հիմա «Ոչ»-ի շուրջ են համախմբված, տարիներ շարունակ թալանել են պետությունը, գնդահակարել են մարդկանց, թշնամուն տարածքներ են զիջել։ Ու այսօր նրանք զոհի կարգավիճակով փորձում են խոսել ատելության մթնոլորտից։

Ի պատիվ մեր ժողովրդի պետք է նշեմ, որ պատժիչ գործողությունների դիմելու, վզներից բռնելու և աղբամանը նետելու փոխարեն բավարարվել են թերևս «Ոչ»-ը հուղարկավորելով։

Ժողովրդի մեծահոգությունը սակայն, չի ընդունվում և չի ընկալվում։ Ոմանք ամեն գնով փորձում են ինչպես Ուկրաինայում բառի բուն իմաստով հայտնվել աղբանոցում։ Կա՛նգ առեք, հերիք է։

Մի՛ դարձեք, ժողովրդի «զուգարանի թուղթը», բավարարվե՛ք «հուղարկավորվելով»։

Сообщение Մի՛ դարձեք ժողովրդի «զուգարանի թուղթը», բավարարվե՛ք «հուղարկավորվելով» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->