>

Գոհար Վեզիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ծանոթ ու անծանոթ գործընկերներիս, որոնք զանգահարում կամ մեսինջերով փորձում են պարզաբանում խնդրել՝ կապված էսօրվա հրապարակման հետ, որտեղ իմ անունն է տրվել Ապերի կողմից, չեմ պատասխանել՝ խնդրելով ժամանակ տալ, որ ծանոթանամ հրապարակմանը:

Առանձին-առանձին չեմ խոսի, որովեհետեւ բոլորի հարցը գրեթե նույնն է, պատասխանս մեկն ու էլի նույնը;




Քոչարյանի զոհերը

1. Այո, շուրջ մեկ տասնամյակ առաջ, երբ Հայաստանը դեռեւս Սերժի տիրապետության տակ էր, Հայաստանում կային քաղբանտարկյալներ: Նիկոլ Փաշինյանը նրանցից մեկն էր: Փաշինյանի բանտարկության սկզբնական շրջանում քրեակատարողական հիմնարկի ներսում անընդհատ խնդիրներ էին առաջանում, որոնք անհանգստացնում էին նրա գաղափարակից ընկերներին ու ՀԱԿ վերնախավին:




ՀԱԿ-ը նախանձելի պատվախնդրությամբ ու պատասխանատվությամբ էր ահազանգում իրավիճակին ու դրսից քայլեր ձեռնարկում իր տղերքի, պայքարի տղերքի անվտանգության համար:

Օրեր շարունակ լրագրողներով հերթապահում էինք, որպեսզի հերթական ահազանգի հետքերով շտապենք քրեսկատարողական հիմնարկներ՝ բացառապես կեսգիշերին: Բայց այլ երկիր էր, խաղի այլ կանոններով:


Նիկոլ Փաշինյանն առանձնակի դաժանությամբ էր թիրախավորված: Հենց այդ օրերին է Ապերը մեզ պետք եկել: Էդ հիմա է քրեական ենթամշակույթ կրող դարձել որոշների համար, իսկ էն ժամանակ նրա ծառայություններից օգտվել են: Լավ են արել: Լավ ենք արել ու ինքն էլ՝ ճիշտ է արել:

Ի դեպ՝ Ապերն էն ժամանակ ուրիշ «պազիվնո» ուներ. ասում էին՝ մի հատ զանգի «մեր ընկերոջը»: Ասում էի՝ ժամին նայե՞լ եք: Թե բա պետք է, ամեն վայրկյանը կարևոր ա:

2. Կարևոր պահերին «պադվադիտ» չարած «մեր ընկերոջ» օգնությանն ենք դիմել, երբ Հայկ Գևորգյանին կալանավորել էին ու նրանից որևեւէ մեկը ոչ մի լուր չուներ: Ուղիղ կապն ապահովվեց; Հեռախոսակամուրջին մասնակցեցին բոլորը եւ ուրախացան «լավ ընկերոջ» օպերատիվ գոյությամբ:


3. Բայց էս հեչ կարևոր չի: Ապերին էլ շատ լավ իմանալով՝ գիտեմ, որ ինքն ակնարկել ա էս մասին ուղղակի փոքրիկի հետ տեղի ունեցածով պայմանավորված՝ առանց որևէ ակնկալիքի կամ սպասման հեռահար նպատակի:

Էս տաս տարվա մեջ շատ ծանր իրավիճակներ են եղել, բայց էդ մասին ոչ դրել ու ոչ էլ վերցրել ենք: Ես ինքս վերջերս մեկ անգամ ու շատ կարևոր տեղ ասել եմ այս մասին, որովհետեւ ավազակապետությունից հոգնած հիմա էլ «մուտիտապետություն » խաղացնելու հավես չունենք:

Հ.Գ. Եվ այնուամենայնիվ, հավատացած եմ, որ ոստիկանության ապօրինի գործողությունների հետ Փաշինյան վարչապետը որեւէ առնչություն չունի»։

Сообщение Գոհար Վեզիրյանը՝ Վստրեչի Ապերի կողմից Նիկոլ Փաշինյանին օգնելու մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->