>

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր անչափ կարևոր օրենք է ստորագրել, որը, վստահաբար, դրական ազդեցություն կունենա հասարակության վրա։ Այսպես, նա ստորագրել է ծխախոտի ու դրա փոխարինիչների օգտագործումն արգելով օրենքը և դրան հարակից ևս չորս կարևոր օրենք, որպեսզի ծխախոտային արտադրանքը չգովազդվի, իսկ խախտումների դեպքում տույժերն ու տուգանքներն ավելի բարձր լինեն։









Ըստ այս օրենքների՝ ծխելն արգելվելու է հանրային փակ տարածքներում և սննդի օբյեկտներում։
Պարոն Սարգսյանի խոսքով՝ ստորագրելիս նա խորհում էր, որ այս օրենքն առհասարակ չպետք է լիներ․ «Մի՞թե պիտի օրենք լինի, որ մարդիկ հասկանան՝ ինչ մեծ վնաս է ծխելու միջոցով հասցվում առողջությանը, ընտանիքին, շրջապատին, միջավայրին։


Մի՞թե օրենքներն ավելի մեծ ազդեցություն ունեն, քան ծնողից, հարազատից, ընկերոջից լսված հորդորներն ու ծխելու վնասի մասին»,- նշել է նախագահը՝ կրկնելով՝ երբեք ուշ չէ կանգ առնել ու մտածել իր մարմնի, հարազատների ու ընկերների առողջության մասին։



Իսկ այս օրենքը միտված է խնդրին կրկին ուշադրությունը սևեռելուն։

Сообщение Արմեն Սարգսյանն անչափ կարևոր օրենք է ստորագրել появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->