>

Բաբկեն Հարությունյանը իր էջում գրում է՝


Վստրեչի Ապերը հայտարարում է, որ երբ ընդդիմադիր Նիկոլն անազատության մեջ է եղել, դիմել են իրեն, ու ինքն էլ օգնել է Նիկոլին: Այսօր վարչապետ Նիկոլի ոստիկանների վայրագությունների հետևանքով Ապերի թոռնիկը կորցրել է խոսելու ունակությունը։







Քոչարյանի զոհերը

Վերջերս էլ լրատվամիջոցների ղեկավարներն էին հայտարարում, որ երբ ընդդիմադիր Նիկոլը օգնության կարիք է ունեցել, Աննան դիմել է իրենց, իրենք օգնել են, այսօր վարչապետ Նիկոլը բոլոր հնարավոր միջոցներով ճնշում է գործադրում իրեն օգնած լրատվամիջոցների վրա և ամենակեղտոտ ձևով պիտակավորում նրանց։


Տարբեր քաղաքական գործիչներ, կուսակցությունների ղեկավարներ, ովքեր ընդդիմադիր Նիկոլի նեղության ժամանակ կանգնել են նրա կողքին, այսօր դժգոհում են, որ վարչապետ Նիկոլը նույնիսկ նրանց հեռախոսազանգերին չի պատասխանում, և այսպես շարունակ։

Վաղը, երբ Նիկոլը չի լինի երկրի ղեկավարը, այսօրվա բազմաթիվ պաշտոնյաներ ցուցմունք տալիս հայտարարություններ են անելու և ասելու են՝ տարբեր ապօրինությունների են դիմել Նիկոլի հրահանգով, որ Նիկոլի հիվանդ ցանկություններն ի կատար ածվեն, բայց Նիկոլը հրաժարվելու է խոստովանել, որ հրահանգներն ինքն է տվել և գցում է նրանց։


Գցող և ուրացող մարդը երբեք չի կարող լավ ղեկավար լինել, երբեք, Նիկոլը վկա։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->