>

Վարչապետի որոշմամբ՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի կինը՝ Ժաննա Անդրեասյանը՝նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:





«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:





Վարչապետ մեկ այլ որոշմամբ՝ Ժաննա Անդրեասյանը ավելի վաղ ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:




Հիշեցնենք, որ ավելի վաղ մենք գրել էինք, որ աշխատանքից ազատման դիմում է գրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Փոխնախարարը, հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի կինն է։

Մեզ հետ զրույցում Անդրեասյանը ոչ հերքել էր, ոչ հաստատել լուրը, հարցը լսելուց հետո միայն ասաց դիմել նախարարության մամուլի ծառայությանը:

Сообщение Պետրոս Ղազարյանի կինը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ․ ֆոտո появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->