>

Ա. Հովհաննիսյանը սոցցանցային հրապարակմամբ տեղեկացրել է, որ հրաժարական է տալիս: Հանրայնացնելով սեփական որոշումը՝ նա զուգահեռ նաև գրել է առաջիկա պլանների մասին:









Քոչարյանի զոհերը

Նախ շնորհակալություն հայտնելով իր քսաներեքամյա ծառայության ընթացքում իրեն աջակցություն ցուցաբերածներին, իր ղեկավարներին՝ նա վերհիշել է, թե ինչպիսի նվիրվածությամբ ու սիրով է նա կատարել իր աշխատանքը, ապա մանրամասնել է առաջիկա ծրագրերի մասին:

Ունենալով զինվորական կրթություն՝ նա մտադիր է իր գործունեությունը շարունակել նույն ոլորտում: Պատրաստվում է իր ավանդն ունենալ զինվորական կրթության զարգացման գործում՝ դրան ծառայեցնելով ստացած գիտելիքները:




Գրառմանը կից բազմաթիվ մեկնաբանություններ են տեղ գտել, որտեղ տարբեր մասնագիտությունների տեր անձիք, իրենց գնահատողական վերաբերմունքն արտահայտելով նրա հետևողական ու հայրենանվեր գործի համար, նրան բարի երթ են մաղթել՝ վստահություն հայտնելով, որ այդ ոլորտում ևս ինքնադրսևորելու է իր լավագույն որակներով: Լրագրողներից ոմանք ափսոսանք են հայտնել, որ այսուհետ նա այլևս նրա հետ չեն առնչվելու մասնագիտական հարցերի շրջանակներում, ոմանք էլ վերականգնողական կուրսեր են խորհուրդ տվել:

Сообщение Արծրուն Հովհաննիսյանը հրաժարական տվեց. նա մեկնաբանել է, թե ինչու появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->