>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երևի թե եզակի անգամ երեկ ուշ կեսգիշերին պարտադրված դիտեցի ТV-5-ի յութուբային մի հաղորդում, որտեղ Ագնեսա Խամոյանի հյուրը Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն էր։

Պատճառը դա էր, որ նայեցի, հետարքիր էր, թե ինչպես է իր դիրքորոշումը ներկայացնում Հանրային խորհրդի իմ ավագ գործընկերը։




Քոչարյանի զոհերը

Ինչպես էլ ներկայացներ, և ինչպես էլ հանդես են գալիս ՀԽ այլ գործընկերներ, այդ թվում՝ Ոչ-ի դիրքերից, ինչպես






Արծրուն Պեպանյանը կամ այլք, ինչի հետ համաձայն էլ լինեմ, կամ չլինեմ, որևէ իրավունք ինձ չեմ վերապահի նրանց կարծիքներին գնահատական տալու առումով։

Ես իսկապես ու առանց չափազանցության բազմակարծությունը հարգում եմ ու հարգելու եմ և որպես ՀՀ քաղաքացի, հանրային գործիչ, և Հանրային խորհրդի նախագահ՝ որքան որ կպաշտոնավարեմ այդ հասարակական կարգավիճակում։

Բայց, այ, որպես Հանրային խորհրդի նախագահ ինձ լրջորեն սկսում է մտահոգել լրատվամիջոցների գործելաոճը։

Այն ինչ անում էր Ագնեսա Խամոյանը Արշակ Սադոյանի հետ բանավեճում, իմ խորին համոզմամբ դուրս է լրագրությունից։

Արշակ Սադոյանը, իհարկե, բացարձակ հասկանալի ներկայացրեց իր տեսակետը։


Հաղորդման վերջում Ագնեսա Խամոյանը բացարձակ հիսթերիայի նոպաների մեջ էր, որը ցայտուն դրսևորվում էր նրա կծկված, պրկված շրթունքներից ու հաղորդման վերջում նախադասություններն ուղղակի քարի նման նետում էր այդ պրկված, ձգված շուրթերից։

Հարցերի էթիկական կողմի մասին էլ չասեմ․․․

Ուղղակի դա խայտառակություն էր, դա լրագրության մահն է․ այդպիսին էր իմ եզարկացությունը որպես ունկնդիր։

Ու զարմանում եմ, որ լրատվական դաշտը կարգավորող մարմինները՝ սկսած պետական լիազոր մարմիններից, վերջացրած



քաղհասարակության մեջ լրատվական դաշտով զբաղվող իմ գործընկերներով, որևէ կերպ մտահոգված չեն լրատվությունն այսպես թաղելուց, խորտակելուց։ Ոչ մի հայտարարություն։

Ոչ մի մասնագիտական գնահատական։ Ոչ մի մշտադիտարկում։

ԶԼՄ ինստիուտներն այսպես վարկաբեկող հեռուստաընկերությունների պահվածքի ոչ մի կանգառ․․․

Ստյոպքա

Երբեմնի կուսակացական թերթի՝ Երկիր․ամ-նախկին խմբագիրը, որը դեռ 2000-ականների վերջին ամենևին չէր փայլում անաչառությամբ, այսօր առավել քան ագրեսիվ, անթույլատրելի վարքագիծ է ցուցաբերում։

Այն էլ՝ հեռուստաեթերից։ Ու նա միակը չէ․․․

ՀՌԱՀ կա, Ժուռնալիստների միություն կա, հազարումի միություն ու կազմակերպություն կա․․․ Ոչ մի արձագանք, ոչ մի մշտադիտարկում, ոչ մի կանոնակարգում․․․

Ի վերջո, տեղեկատվություն սպառող հայ հասարակությունը, ում պատկանում են այդ կապուղիները, ինչպե՞ս պետք է պաշտպանվի այդ ամենից, ինչի իրավունքն ունի․․․․

Сообщение Ուղղակի դա խայտառակություն էր, դա լրագրության մшհն է․ Ստյոպա Սաֆարյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->