>

ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլից հարցազրույց է անցկացրել դերասան Նորայր Եղյանի հետ:

-Նորայր, սկսեցինք,

-Քանի՞ րոպեում կարող եք Ձեզ նոր վերնաշապիկ ընտրել:

-Դա կամ կտևի մի ամբողջ օր, կամ ուղղակի կմտնեմ խանութ և կվերցնեմ առաջին պատահած վերնաշապիկը))

–Ո՞ր կանանցից արժե հեռու մնալ:




Քոչարյանի զոհերը

-Լռող կանայք ամենավտանգավորն են:


-Աղջկա սրտին հասնելու համար քանի՞ գիշեր արժե լուսացնել նրանց բակում՝ մեքենայի մեջ:




-Ոչ մի գիշեր. հասուն և կայացած աղջկա սիրտը գրավելու համար մեկ խոսուն հայացքն էլ բավարար է:

-Ու՞մ կարելի է ցրել, բացի ցուցարարներից:

Բացասական էներգիա ունեցող մարդկանց, մեկ էլ վատ առաջարկները)

–Բիթի էլ ում են ասում, բացի ամերիկացի դերասան Ուորեն Բիթիից:

-Ընկերներիցս մեկին)

Քանի՞ անգամ եք Ձեր ընկերներից որևէ մեկին օգնելու համար նրա սիրած  աղջկա տուն ծաղիկներ տարել որպես առաքիչ:


-Մեկ անգամ, ինչը զարմանալի էր ու շատ ծիծաղելի. էդ պահին ոնց որ գող լինեի))

-Քանի՞ րոպե կարելի է սպասեցնել տղամարդուն:

-Տղամարդը չի սիրում սպասել, բայց միշտ սպասեցնում է))

-Ի՞նչ կանեիք, եթե Դուք լինեիք վարչապետ:

-Քաղաքականությունից ինչքան հեռու, այնքան լավ. չնայած մի 10 տարի հետո չես կարող ասել, թե ինչ կլինի:

-Մեր բլիցում աղջիկներն անընդհատ դժգոհում են, որ հայ տղաները ռեպլիկներ շատ են թողնում, եղե՞լ է դեպք, որ որևէ աղջիկ Ձեր հասցեին որևէ հաճոյախոսություն անի:

-Ռեպլիկները մնացել են 2000-ականների սկզբում, կամ էլ իմ շրջապատում նման մարդիկ չկան, իսկ ինչ վերաբերում է իմ հասցեին հնչած հաճոյախոսություններին, դրանք շատ են ու ամեն օր թարմացվում են) օրինակ՝ այս հարցին պատասխանելուց առաջ խանութում մի կին ասաց՝ այ սիրուն, զգույշ էս թաղի գեշերը քեզ չգողանան))))))


-Ուշադրությունից կաշկանդվում եք, թե՞ դուր է գալիս:

-Միանշանակ կաշկանդվում եմ, հայտնիությունը սահմանափակում է մարդուն:

-Ի՞նչ գիրք խորհուրդ կտաք կարդալ:

Էրիկ Էմմանուէլ Շմիթի «Օսկարը և  վարդագույն տիկինը»

-Ինչ հաճոյախոսություն է հնչում Ձեր հասցեին, բացի սիմպոյից:

-Էնքան շատ են, որ սկսեմ թվարել, բլից ֆորմատից դուրս կգանք:

Ո՞վ էր Մենուայի որդին:

-Արգիշտին:

Ցանկացած տաղանդավոր դերասան իր կյանքում պետք է 3 բան անի՝ նկարահանվի հայկական հեռուստասերիալում, պատասխանի մեր բլից հարցերին և …

-Եվ այլևս մնա թատրոնում, որ այն զարգանա:

ArenaNews.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->