>

Առաջարկում ենք փորձել պատրաստել այսպիսի ռուլետ, որը պետք չէ փաթաթել տաք վիճակում։ Բիսկվիթը ստացվում է շատ բարակ, էլաստիկ և համեղ։ Կարող եք վերցնել ցանկացած միջուկ․ մրգեր, կրեմ, մուրաբա, եփած խտացրած կաթ, հարած սերուցք։

Այսպիսով, 30*40սմ տապակի համար անհրաժեշտ է․

  • 2 ձու
  • 2 դեղնուց
  • 70գ շաքարավազ
  • վանիլին
  • 40գ ալյուր

Պատրաստման եղանակ․

Ձուն և դեղնուցները հարել 1 րոպե՝ ամենաբարձր արագությամբ։




Քոչարյանի զոհերը

Առանց հարիչն անջատելու՝ քիչ-քիչ ավելացնել շաքարավազն ու վանիլինը։ Հարել ևս 2 րոպե։ Մաղելով լցնել ալյուրը։





Եվ արդեն ցածր արագությամբ հարել՝ մինչ միասեռ խմոր կստացվի։

Տապակը ծածկել յուղաթղթով, լցնել խմորը և հավասարեցնել գդալով։

Անմիջապես ուղարկել նախօրոք տաքացրած ջեռոցը և թխել 200 ջերմաստիճանի ներքո՝ 8-10 րոպե։

Սեղանին ևս մի շերտ յուղաթուղթ դնել և մի քիչ շաքարավազ ցանել։


Դրա վրա շուռ տալ բիսկվիթը և առանց թուղթը հանելու՝ թողնել, որ այդ վիճակում սառի։

Այնուհետև հանել յուղաթուղթը

և կրեմ քսել։


Ցանկության դեպքում կարող եք հատապտուղներ կամ միրգ ավելացնել։

Ներքևի թղթի օգնությամբ ձիգ ռուլետ փաթաթել։

Դնել մատուցվող ափսեի մեջ։

Զարդարել և 2 ժամ թողնել սառնարանում։

Բարի ախորժակ։

 

Сообщение Հեշտ փաթաթվող բիկվիթային ռուլետ՝ անհավանական համեղ և օդային появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->