>

Վերջին շրջանում հանրային հայտնի դեմքերը, հեղինակավոր անձիք սոցհարթակներում և հանրային շրջանակներում կոչով դիմում էին հասարակությանը փոքրիկ աղջնակի բուժման համար դրամական աջակցություն տրամադրելու կոչով:




Քոչարյանի զոհերը

Անգելինան ունի սրտի վիրահատության կարիք: Նրա վիրահատության համար հանրային աջակցությամբ հավաքվել էր անհրաժեշտ գումարի գրեթե 70 %-ը: Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցային հրապարակմամբ տեղեկացրեց, որ պատրաստվում է ի պաշտոնե աջակցել փոքրիկ աղջկան:





Նա տեղեկացնում է, որ հրամայել է պետական բյուջեից դուրս գրել աղջնակի անհապաղ վիրահատության համար անհրաժեշտ մնացած գումարը, որը կազմում է մոտավորապես 30.000 դոլար:


Բացի այս, Առողջապահության նախարարը նշում է, որ սպասվում է բավականին բարդ ու պատասխանատու վիրահատություն: Նմանատիպ վիրահատություն Հայաստանում դեռևս չի կատարվել, փոքրիկ Անգելինայի դվիրահատությունն առաջինն է իր տեսակի մեջ:



Այն իրականացվելու է Նորք-Մարաշի բժշկական կենտրոնում առաջիկա մեկ կամ երկու օրվա ընթացքում: Արդեն որերորդ դեպքն է, որ հայ բժիշկները բացառիկ վիրահատություններով փրկում են մանկահասակ երեխաների կյանքեր:

Сообщение Աննախադեպ որոշում. Փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության մնացած 30.000$-ը Առողջապահության նախարարի հրամանով կտրվի պետական բյուջեից появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->