Րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է կանխել Հաղթանակ կամրջից քաղաքացու ցած նետվելու փորձը, հայտնում է Newmedia.am-ը:
Քոչարյանի զոհերը
Մարզերի շրջայցից վերադաձող վարչապետը մեքենայից նկատել է մարդկանց բազմությունը և ցած նետվել փորձող քաղաքացուն:
Նա կանգնեցրել է մեքենան, մոտեցել, զրույցել քաղաքացու հետ, որը արդեն անցել էր վտանգավոր եզրագիծը: Դեպքի վայրում եղել են նաև ոստիկանության աշխատակիցները, ԱԻՆ-ը և շտապ օգնության մեքենաները:
Վարչապետին հաջողվել է համոզել քաղաքացուն և հետ կանգնեցնել նրան այդ քայլից: Կամրջից նետվել փորձող տղամարդուն վարչապետը նստեցրել է իր մեքենան ու միասին գնացել են:
Сообщение Րոպեներ առաջ Փաշինյանը կանխել է Հաղթանակ կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն