>

Մարտի 8-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր:

Այս տոնին առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով:




Քոչարյանի զոհերը

Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես’ բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ:


Կես դար անց’ 1908թ.-ի նույն օրը, Նյու Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց:





«1910թ. Դանիայի Կոպենհագեն քաղաքում անցկացվող Բանվորուհիների երկրորդ միջազգային կոնֆերանսի ընթացքում որոշվեց, որ աշխատավոր կնոջ’ բանվորուհու ընտրական իրավունքը, աշխատանքի ապահովությունն ու վարձատրության հավասարությունը ձեռք կարող են բերվել միայն հեղափոխական կռվի ճանապարհով:

Այս որոշմանն իբրև նշան’ Կլարա Ցետկինի առաջարկությամբ կոնֆերանսը որոշեց մարտի 8-ը հայտարարել բանվորուհու միջազգային տոն»,- գրել է «Խորհրդային Հայաստանը» 1924թ. մարտի 8-ին:

Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվել է 1911թ. Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ նշվել է 1914թ.:


«Միայն 1917թ. Ռուսաստանի բանվորուհիները, բոլշևիկների կոչի համաձայն, մարտի 8-ին հեղափոխական քայլերով դուրս եկան փողոց’ իրենց բողոքի ձայնը հնչեցնելու կալվածատերերի և կապիտալիստների կառավարության դեմ’ պահանջելով հաց և խաղաղություն:

1917թ. մարտի 8-ին (հին տոմարով’ փետրվարի 23-ին) Պետրոգրադի բանվորուհինեը ցույցեր արեցին, որին անմիջապես արձագանք տվեցին ու միացան հարյուր հազարավոր բանվորներ ու զինվորներ»,-գրում է թերթը:

1977թ. Միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն: Անկախության հռչակումից հետո’ 1996թ., մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից:



Փոխարենն ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետև’ 2001թ., ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:

Մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայաստանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ:

Սիրելի Կանայք Մեր Ինֆո-ի խմբագրակազմը  ևս ջերմորեն  շնորհավորում է Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ,մաղթելով առողջություն,անսահման սեր,երջանկություն և բարձր տրամադրություն։Թող այս գարնանային ծաղիկների անուշ բույրով լցվի Ձերն նուրբ ու քնքնուշ հոգին։

Չկա ավելի հեշտ բան քան սովորական կնոջը երջանիկ կին դարձնելը, ուղղակի պետք է սիրել նրան:

Շնորհավոր Մարտի 8:

Сообщение Ինչպես և որ թվականից Մարտի 8-ը սկսեցին նշել որպես կանանց տոն․ Հետաքրքիր մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->