Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
Քոչարյանի զոհերը
Այս գեղեցիկ գարնանային տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր հարգանքը և անսահման սերը ձեր նկատմամբ:
Այս օրը միայն շնորհավորանքների և մեր սիրելի կանանց, մայրերին, քույրերին ու դուստրերին ջերմ խոսքեր ու ծաղիկներ նվիրելու առիթ չէ,
այլև ևս մեկ անգամ արձանագրելու օրվա խորհուրդը, որը կապված է կանանց իրավունքների պաշտպանության հետ:
Թեև մեր երկրում կանանց իրավունքների պաշտպանության առումով ակնհայտ խնդիրներ ակնառու չեն, մշտապես տեղին է կանանց իրավունքների հետ կապված հարցերի քննարկումն ու բարձրաձայնումը:
Ցավոք, կանանց նկատմամբ բռնության դրսևորումներ մեր հանրության շրջանում դեռևս տեղի են ունենում, ինչը անթույլատրելի և անընդունելի է,
առավելևս բռնությունից զերծ հանրություն ունենալու մեր համազգային տեսլականի համատեքստում:
Մեր խնդիրն է՝ բարձրացնել կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների մակարդակն ու որակը, որն ի վերջո պիտի հանգեցնի համապատասխան մարմինների կողմից դրանց կանխարգելմանն ու բացառմանը:
Նոր Հայաստանում կանանց դերը շատ մեծ է և կարևոր։
Դրա վկայությունն է այն, որ երկու տարի առաջ հենց կանանց աննախադեպ քաղաքական ակտիվությունը դարձավ այն շրջադարձային կետը, որը թույլ տվեց Հայաստանում իրականացնել պատմական փոփոխություններ:
Նոր Հայաստանում կանայք պետք է հանրային, քաղաքական, տնտեսական առումով լինեն ակտիվ, քաղաքական, տնտեսական, հանրային առաջնորդության ավելի մեծ հնարավորություններ ունենան։
Դա մեր կառավարության կարևորագույն առաջնահերթություններից է:
Сообщение Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը՝ Մարտի 8-ի առթիվ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն