ՀՀ երկորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» բժշկական
կենտրոնից քիչ անց կտեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Քոչարյանի զոհերը
Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում փոխանցել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:
«Նա այս պահին մեզ մոտ է, բայց որոշեցինք, որ պետք է տեղափոխենք «Էրեբունի» ԲԿ, քանի որ ուղեղի առաջին օգնության ծառայությունը գտնվում է այնտեղ:
Առայժմ գնում է հետազոտությունների և հսկողության համար»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մարտի 7-ին տեղեկացրել էր, որ ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և
ինքնազգացողության վատացման պատճառով Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: «Նաիրի» բժշկական
կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին հարցին ի պատասխան տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը ստացիոնար բժշկական օգնության կարիք ունի:
«Մենք առայժմ հետազոտությունների փուլի մեջ ենք և ոչ ոք չի կարող ասել՝ կյանքին վտանգ սպառնում է, թե՝ ոչ:
Կան առողջական խնդիրներ, որոնք պահանջում են, որ նա գտնվի հսկողոթյան տակ»,- եզրափակել է նա:
Сообщение Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» ԲԿ-ից քիչ անց կտեղափոխեն «Էրեբունի» ԲԿ. Մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն