>

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 28-ին նոր հրաման է ստորագրել, որով հրամայել է

Картинки по запросу "Արսեն Թորոսյան"

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (2019 թ.nCoV) կասկածի դեպքում հիվանդանոցներում արտահիվանդանոցային





պայմաններում և շուրջօրյա բժշկական օգնություն պահանջող հոսպիտալացված անձանց ախտորոշման ճշտումը և բուժումը իրականացնել պետության կողմից





երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից և քաղաքացիությունից:


Նախարարի հրամանով սահմանվել են նաև ծառայությունների փոխհատուցման չափերը հիվանդանոցներին․

1) հիվանդանոցային պայմաններում ամբուլատոր բժշկական օգնության և սպասարկման դեպքը՝ 9000 դրամ,

2) հիվանդանոցային համաճարակաբանական դիտարկման, ախտորոշման ճշտման կամ շուրջօրյա



հսկողություն պահանջող դեպքերի բժշկական օգնություն և սպասարկում՝ մեկ օրը 15,000 դրամ, առավելագույնը՝ 150,000 դրամ:

Հրամանի դրույթները տարածվում են 2020 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Сообщение Որքա՞ն կարժենա կորոնավիրուսի ստուգումը հիվանդանոցներում․ Նախարարը հրաման է ստորագրել появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->