>

Տորթը պատրաստելու համար կբավականացնի նույնիսկ երեսուն րոպեն:

Խմորը պատրաստելու համար.




Քոչարյանի զոհերը

Հավկիթները մի պտղունց աղով հարել, ավելացնել որակյալ խտացրած կաթ: Նախօրոք իրար միավորած փխրեցուցիչն ու ալյուրը մաղել այս զանգվածի վրա՝ ստանալով խմոր: Սրա վրա լցնել հալեցրած սերուցքային կարագ:




Խմորային զանգվածը երկու մասի բաժանելով՝ թխել ջեռոցում՝ յուրաքանչյուրը 7-8 րոպե: Խորհուրդ է տրվում ընտրել ջեռոցի հնարավորինս մեծ թավա՝ եփված շերտից համապատասխան չափերի շերտեր ստանալու համար: Մեծ թավա չունենալու դեպքում կարելի է պարզապես խմորը բաժանել այնքան մասի, որքան շերտ ցանկանում եք ունենալ տորթի համար:


Թխված, 4 մասի բաժանված շերտերը փոխադրել հարմար փայտե մակերևույթի վրա, որ սառի:

Կրեմի համար.


Կեֆիրին ու կաթնաշոռին խառնել շաքարի փոշի՝ համասեռ դարձնելու համար հարելով մոտ 30 րոպե: Այս զանգվածին կարելի է ավելացնել նաև սառը սերուցք՝ կրկին խառնելով:

Թանձր կրեմ ստանալուց հետո հավաքել տորթը: Ձևավորելու ըստ նախասիրության կարելի է նուշի կամ ընկույզի հատիկներ, ինչպես նաև՝ սպիտակ շոկոլադ օգտագործել, չի բացառվում նաև մրգերի տարբերակը:

Մանրամասն՝ ստորև կցված տեսանյութում:

Сообщение Կաթնային տորթ. անհավանական արագ, շքեղ ու նրբահամ появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->