>

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ վաղվանից՝ մարտի 9-ից, բնականոն

հունով հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կվերսկվի ուսումնական առօրյան: Նախարարն այս մասին խոսել է ֆեյսբուքյան հարթակում:

loading...



«Անցած ամբողջ շաբաթ մենք ուշադիր հետեւել եւ արձանագրել ենք, որ սուր շնչառական խնդիրներով





պայմանավորված բուժհաստատություններ ու պոլիկլինիկաներ դիմելիությունը նվազել է, նաեւ հոսպիտալացումների փոքր թիվ է առկա:


Ուստի որեւէ պատճառ չկա, որ դասերը չվերսկսվեն: Առավելեւս, որ դասերի ընդհատումը կապված էր կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերման լարվածության հետ:

Վաղը բոլոր մանկապարտեզները, դպրոցները բուհերը, քոլեջներն ու բոլոր ուսումնական հաստատությունները կվերսկսեն դասերը, մենք ուշադիր կհետեւենք իրավիճակին:

Ասել ենք, եւ կրկնում ենք, մեր երեխաների առողջությունից ավելի կարեւոր բան չկա:



Ուշադիր հետեւում ենք, ամենաչնչին վտանգի դեպքում կազդարարենք այդ մասին, միջոցներ կձեռնարկենք:

Բայց այս պահին որեւէ մտահոգություն չկա»,-ասել է նախարարը:

Сообщение Նախարար Արայիկ Հարությունյանը քիչ առաջ հայտարարություն տարածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin