>

Ինչ-որ մեկը համալսարանը ավարտում է 22 տարեկանում, սակայն 3 տարի ապարդյուն սպասում է հարմար աշխատանք գտնելուն:

Ինչ-որ մեկը դարձել է հաջողակ տնօրեն 25-ում, սակայն մահացել է 50 տարեկանում:

Ինչ-որ մեկը դարձել է տնօրեն 50-ում, սակայն ապրել է 90 տարի:




Քոչարյանի զոհերը

Ինչ-որ մեկը մինչև այժմ միայնակ է, սակայն ուրիշն արդեն ընտանիք ու երեխաներ ունի:




Մակրոնը նախագահ է դարձել 39 տարեկում, իսկ Ռոբերտ Մուգաբեն 63-ում:

Շումախերը չեմպիոն է դարձել 25 տարեկանում, իսկ Նինո Ֆարինոն առաջին մրցավազքը հաղթել է միայն 44-ում:

Ուորեն Բաֆեթը միլիարդատեր է դարձել 56-ում, իսկ Ցուկենբերգը 23-ում:


Քայլի Ջենները դարձել է ամենաերիտասարդ  աղջիկը 21-ում, իր հետևում թողնելով բազմաթիվ տղամարդ միլիարդատերերի:

Հայտնի իռլանդացի գարեջրագործ Արթուր Գինեսը 56 տարեկանում ուներ 21 երեխա, իսկ Ջորջ Քլունին առաջին անգամ հայր է դարձել 55 տարեկանում:

Այս աշխարհում յուրաքանչյուրը անցկացնում է իր մրցավազքը, սեփական ճանապարհով, սեփական ժամանակում:


Եթե մտածենք, կհասկանանք, որ բոլորիս ժամանակը աշխատում է սեփական ժամային գոտով:

Ձեր շրջապատում ոմանք կարող են լինել ձեզանից առաջ, ոմանք էլ ձեզանից ետ: Դա միանշանակ է:

Կարիք չկա նախանձելու, համեմատվելու, ուրիշները իրենց ժամային գոտում են, դուք՝ ձեր:

Կյանքը ակնթարթ է, սպասում հարմար առիթի, որպեսզի գործեք: Թուլացեք և վայելեք:

Դուք չեք ուշանում, դեռ շուտ է, ամեն ինչ իր ժամանակին…


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->