>

Հայազգի Հրաչյա Պողոսյանի անունը հայտնի է ոչ միայն հայ և ռուս հասարակության շրջանակում, այլև միջազգային հարթակներում որպես լավագույն բարերարական գործունեությամբ աչքի ընկնող մարդ: Նախորդ տարի նա որպես լավագույն բարերար պարգևատրվել է նաև Վ. Պուտինի կողմից:




Քոչարյանի զոհերը

Հ. Պողոսյանն իր գործունեության ընթացքում մշտապես կարևորել է հայաճանաչման գաղափարը: Երկու տարի առաջ Հայաստանի Հանրապետության հոբելյանական տարեդարձի առիթով հայտնի բարերարը, որ նաև մուտք ունի տիեզերք, նախաձեռնեց և իրականացրեց իր մի շատ կարևոր գաղափարական ծրագիր: Արդյունքում տիեզերական միջազգային կայանում 192 օր շարունակ հայոց եռագույնը ծածանվելու հնարավորություն ունեցավ:





Ռուսական ընդունված մրցույթի շրջանակներում այս տարի իրավացիորեն «Տարվա մարդ»պատվավոր տիտղոսին է արժանացել պետերբուրգաբնակ մեր հայրենակիցը:

 


Նրան անմիջական նախաձեռնությամբ ստեղծվել են մի շարք հոգևոր և ազգային նշանակության կառույցներ, կոթողներ տարբեր երկրների տարբեր քաղաքներում: Դրանց թիվն անցնում է 200-ի սահմանից:



Նրա անունը հաճախ է հայտնվում ռուսական և համաշխարհային մամուլի գլխագրերում:

 

Сообщение Պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանը ճանաչվել է «Տարվա մարդ 2020» ռուսական մրցույթի դափնեկիր появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->