>




Քոչարյանի զոհերը

Վրաստանի վարչապետի Հայաստանի գործընկերոջը նվիրած կովկասյան հովվաշունը, կամ որ ավելի ճիշտ է՝ հավատարմության խորհրդանիշը, հաստատ Հայաստանում կապրի խնամքի հատուկ պայմաններում, որովհետև XXI-րդը հենց հավատարմության դեֆիցիտի դար է, և մեր ու մեր հարևանի ապրելու պատմական իրավունքը հենց այն հավատարմությանն է համարժեք, որի ամենամնայուն տարածքը հայ-վրացական քրիստոնեական կամուրջն է։ Իսկ որն է այսօր այդ կամուրջի պահպանության գինը․ այն կանգուն պահելը, թե բանուկ դարձնելը, ինչպես էր Թբիլիսին հայ քաղաքապետերի կառավարման տասնամյակներին։ Հիշում եք, այդ կամուրջից օգտվեց Վրաստանի նախագահը իր դժվար օրերին ապաստան գտնելով Հայաստանում։ Այդ կամուրջով եկավ օրհասական օգնությունը 88-ի աղետյալ Հայաստանին։ Հիմա արյուն է հեղվում մեր ու Վրաստանի հարևանությամբ․ ով գիտի հավատարմության ինչ փորձություն է թակում մեր քրիստոնյա սահմաններին․ միևնույնը չէ, կովկասյան հովվաշունը Մռավի բարձունքն է պահում, թե Բաթումի նավահանգիստը թուրքական ներխուժումից․․․





Сообщение Հիմա արյուն է հեղվում մեր ու Վրաստանի հարևանությամբ․ ով գիտի հավատարմության ինչ փորձություն է թակում մեր քրիստոնյա սահմաններին появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->