>

«Երանի այն մարդուն, որ Մասիս սարը տուն կբերի»․ Այսօր Դուշման Վարդան ծննդյան օրն է

Վարդան Ստեփանյանը (Դուշման Վարդան) ծնվել է 1966 թվականի մարտի 9-ին, Երևանում:

1992թ. հուլիսի 3-ին Մարտունու շրջանի Մյուրիշենում զոհվում է Դուշման Վարդանը:




Քոչարյանի զոհերը

Դուշման… Այդպես են նրան անվանել ադրբեջանցիները, և այն որպես մականուն մնացել է մարտական ընկերների շուրթերին։





Դուշման Վարդան

Վարդանը մասնակցել է Երասխավանի, Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանության մարտերին, Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Բերդաձորի և Լաչինի ազատագրմանը։ Փայլուն ռազմական մասնագետ լինելու շնորհիվ Վարդանը դարձել է ԼՂ բանակի 2-րդ գումարտակի փոխհրամանատար` լինելով Ղարաբաղի բանակի ստեղծողներից մեկը և իր ներդնումն ունենալով գումարտակների կազմավորման գործում։

Վարդան Ստեփանյանը (Դուշման Վարդան) հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման» մեդալով։

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում Դուշման Վարդանի խոսքերից, որոնք դարձել են թևավոր խոսքեր։

1. «Հայրենիքի անունից սխրանքներ գործել և հավատալ հաղթանակին, ահա սա է մեր ուժի աղբյուր»։


2. «Երանի այն մարդուն, որ Մասիս սարը տուն կբերի»։

3. «Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի»։

4. «Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»:



5. «Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է»:

6. «Աթոռի ժամանակ չէ… իմ տեղը կռվի դաշտում է, ես այնտեղ ավելի պետք եմ»։

7. «Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»։
8. «Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք»։

9. «Մարմինս մի օր հողը պիտի մաշի, թող որ ազգիս համար մաշեմ այն»։

10. «Անցյալով է հայը ստեղծում իր ապագան, կստեղծի քանի դեռ կենդանի է մեկ հայ»։

Сообщение «Երանի այն մարդուն, որ Մասիս սարը տուն կբերի»․ Այսօր Դուշման Վարդանի ծննդյան օրն է появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->