>

Խմորի համար.

Նախ բաժանել հավկիթի դեղնուցը սպիտակուցից: Սպիտակուցը մի փոքր աղով սպիտակեցնել, փրփրացնել հարելով:




Քոչարյանի զոհերը

Նույնը շաքարի զուգակցությամբ անել դեղնուցի հետ մինչ զանգվածի բաց դեղնավուն դառնալը:





Երկու զանգվածներն իրար միավորել, սակայն չհարել, այլ զգուշորեն խառնել: Փուլ-փուլ այս զանգվածի վրա մաղել նախօրոք իրար խառնած ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը:

Այս մասսային էլ գոլ ջուր ավելացնել, փոխադրել ջեռոց:


Կրեմ.

Կաթի մեջ հալեցնել սպիտակ շոկոլադը՝ կաթը տաքացնելով, սակայն չթողնելով, որ եռա:

Եգիպտացորենի օսլան, վանիլը, շաքարավազը միավորել, լուծել կաթի մեջ: Այս մասսան ավելացնել գոլացող կաթի վրա, խառնել: Անդադար խառնելով՝ եփել մինչ պնդանալը: Զանգվածը ղելաֆոնապատել և փոխադրել սառնարան:



Կարագը հարել, փափկեցնել, պարբերաբար ավելացնել շաքարի փոշի: Հետո սկսել ավելացնել սառեցրած կրեմի համար նախատեսված հիմքը, որը փոխադրել էին սառնարան:

Սառած պատրաստի շերտը կիսել թելի կամ դանակի օգնությամբ: Առաջին շերտը տեղադրել կաղապարի մեջ, հաստ շերտով կրեմի մի կեսը, սրա վրա զգուշորեն տեղավորել երկրորդ շերտը՝ տարածելով կրեմի մյուս մասն ամբողջությամբ:

Փոխադրել սառնարան, վերջում թորթի մակերեսը կարելի է պատել գլազուրով կամ մուգ շոկոլադի ու կարագի եփած խառնուդով:

Сообщение Նրբահամ ու համեղ տորթ «Միլկա». պատրաստում ենք հեշտ ու արագ появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->