>

ՀՀ քննչական կոմիտեն «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների, սպանության փորձի, առեւանգման եւ կողոպուտի դեպքով ներգրավված է որպես մեղադրյալ։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։




Քոչարյանի զոհերը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով 2020թ. մարտի 6-ին որոշում է կայացվել Ա.Վ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ


կետով, 38-131-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգարվել այն առերեւույթ հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար, որ նա իր մերձավորներ Ս.Կ.-ին, Ե.Ե.-ին, եւ Ա.Խ.-ին եւ ոմն Ա.-ին 2016թ. ամռանը ցուցում է տվել նախկին մերձավոր Է.Ա.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 11.900.000 ՀՀ





դրամին համարժեք, 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան խմբով, բռնության գործադրմամբ բացահայտ հափշտակել, որից հետո հիշյալ անձինք, Ա.Վ.-ի կողմից նախապես կազմված խմբով, նախնական համաձայնությամբ,

Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի Բուռնազյան եւ Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում արգելափակել են նշված ավտոմեքենան, այնուհետեւ Է.Ա.-ի կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածներ են հասցրել վերջինիս, գցել գետնին, ապա, բացահայտ հափշտակելով հիշյալ ավտոմեքենան, հեռացել են:

Այնուհետեւ՝ 2019թ. ամռանը, Ա.Վ.-ն եղբոր որդուն՝ Ա.Վ.-ին, հանձնարարել է իր նախկին մերձավոր Է.Ա.-ին բացահայտ առեւանգել եւ բերել իր տուն, որի կատարման նպատակով Ա. Վ.-ն Է.Ա.-ի բնակության վայրի մոտ հանդիպել է վերջինիս եւ խաբեությամբ Ա.Վ.-ի հետ զրուցելու նպատակով նրա տուն գնալու վերաբերյալ առաջարկ կատարելով, մոլորեցրել է Է.Ա.-ին եւ


չարաշահելով նրա վստահությունը ու վերջինիս բացահայտ առեւանգելով՝ տեղափոխել է Ա.Վ.-ի՝ Երեւան քաղաքի Արցախի փողոցում գտնվող առանձնատուն, որտեղ Ա.Վ.-ի ցուցումով նա իր կամքին հակառակ տեւական ժամանակ պահվել եւ բռնության է ենթարկվել:

Բացի այդ, Ա.Վ.-ն, Է.Ա.-ի հետ տեւական ժամանակ ունենալով թշնամական հարաբերություններ, հանձնարարել է ապօրինաբար դիտավորությամբ Է.Ա.-ին զրկել կյանքից, որի կատարման նպատակով նա 2020թ. մարտի 04-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բուռնազյան փողոցով երթեւեկող ավտոմեքենայի սրահից, շատերի կյանքի համար

վտանգավոր եղանակով, Է.Ա.-ին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, մոտ տարածությունից, հրազենից կրակոցներ են արձակել Բուռնազյան փողոցում գտնվող արհեստանոցի դիմաց կանգնած Է.Ա.-ի ուղղությամբ, որի հետեւանքով արձակված գնդակից



վնասվածքներ են ստացել վերջինս եւ արհեստանոցում գտնվող Մ.Մ.-ն, ինչպես նաեւ իրական վտանգ է ստեղծվել նույն արհեստանոցում գտնվող այլ անձանց կյանքի համար, սակայն կրակոցներ արձակած անձը, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել ու նշված մեքենայով հեռացել է:

2020թ. մարտի 8-ին Ա.Վ.-ի նկատմամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ նրան հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:

2020թ. մարտի 5-ին առերեւույթ հանցագործություններ կատարելու համար վերջինիս եղբոր որդի Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առեւանգելը) 1-ին մասով, իսկ Ս.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 3-րդ մասի 1-ին կետով, եւ նույն օրը վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես

խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատարանի կողմից ներկայացված միջնորդությունները մերժվել են, որի հիման վրա նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Сообщение Ոստիկանությունը քիչ առաջ հայտարարություն տարածեց․ Ինչ է տեղի ունեցել իրականում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->