>

Մարտի 10-ի աստղագուշակ. Եթե հիմա ամեն բան ճիշտ գնահատեք, ապա օրը կուրախացնի ձեզ.

**Խոյ**. Եթե հիմա ամեն բան ճիշտ գնահատեք, ապա օրը կուրախացնի ձեզ: Կհասնեք այնպիսի արդյունքների, որոնք նախկինում համարում էիք, որ ձեր ուժերից վեր են: Նոր ռոմանտիկ հրապուրանքների համար բարենպաստ ժամանակ է: Եթե ցանկություն ունեք փոխելու անձնական կյանքը, ապա սկսեք, այդ հնարավորությունը ձեզ տրվել է:

loading...




**Ցուլ**. Այս փուլում ձեր առաջ խոչընդոտներ կծառանան: Դուք բարդությունների առաջ կկանգնեք, կյանքի բոլոր ոլորտներում: Ամեն բան արեք, որպեսզի փակուղու մեջ չհայտնվեք: Ցանկացած պարագայում բացասական էմոցիաներին մի տրվեք:





**Երկվորյակ**. Մեծ արդյունքների կհասնեք ինչպես մասնագիտական ոլորտում, այնպես էլ անձնական կյանքում: Հիմա բանավեճերից եւ քննարկումներից մի խուսափեք: Ձեր ուժը այսօր ձեր խոսքի մեջ է, եւ այն պետք է կիրառեք: Զգացմունքային պոռթկումներից զերծ մնացեք:

**Խեցգետին**. Կարող եք ապագային միտված պլաններ կազմել: Հատկապես ձեր պլանները կլինեն իրատեսական ձեր մասնագիտական առաջխաղացման ոլորտում:Այժմ դուք առավել քան երբեք հստակ եք մտածում եւ սթափ գնահատում իրադրությունը: Օրը կարող է հաճելի անակնկալներ մատուցել ձեզ, նոր ծանոթություններով:

**Առյուծ**. Նոր գործեր սկսելու համար այնքան էլ հարմար ժամանակ չէ: Դրա փոխարեն բարենպաստ ժամանակ է նոր ծանոթությունների, նոր կապերի հաստատման համար: Այսօր օրը կանցնի բավական ձանձրալի եւ միապաղաղ կերպով: Ձանձրույթը ցրելու համար, ավելի լավ է երեկոյան հանդիպել հին ընկերներին:

**Կույս**. Այսօր ավելի լավ է սպասողական դիրք բռնեք, նախքան որեւէ կոնկրետ գործողության դիմելը: Սիրելիի հետ հարաբերություններում առանձնահատուկ փոփոխությունների մի սպասեք: Փորձեք խուսափել վեճերից եւ լարվածությունից:


**Կշեռք**. Այսօր հատկապես տրամադրված եք պատրանքների գիրկն ընկնելը: Այդ իսկ պատճառով հնարավոր է հետաձգեք լուրջ որոշումների կայացումը: Չի կարելի այսօր գնալ զիջումների: Գործողություններում առաջնորդվեք խղճով:

**Կարիճ**. Այսօր, խոսակցություններում դուք պետք է պահպանեք պատշաճության կանոնները: Նույնը վերաբերում է նաեւ կոնկրետ գործողությունների դիմելիս: Շատ ավելի լսեք, քան խոսեք: Մոտենում են փոփոխությունների ժամանակներ մասնագիտական գործունեության ոլորտում:

**Աղեղնավոր**. Բարենպաստ ժամանակ է ցանկացած գործ կատարելու համար: Եթե փոփոխություններ եք նախատեսում մասնագիտական գործունեության ոլորտում, ապա մի հետաձգեք: Չափից դուրս դանդաղկոտությունը կարող է բերել այն բանին, որ չափից դուրս ուշ կլինի:



**Այծեղջյուր**. Ճակատագիրը ձեզ դրական փոփոխությունների հնարավորություն է տալիս: Մոտակա ժամանակներում դուք որոշում կկայացնեք շատ կարեւոր հարցում, որը կարեւոր է, որ երբեք չքննարկեք կամ կասկածի տակ դնեք: Սիրային հարցերում ամեն բան կարող է կտրուկ շրջադարձ կատարել:

**Ջրհոս**.  Որեւէ մեծ իրադարձություն այսօր տեղի չի ունենա: Եկամուտների նոր աղբյուր կհայտնաբերեք: Թեեւ այն մեծ եկամուտներ չի խոստանա, սակայն այս փուլում դա ձեր համար կարեւոր է: Փորձեք խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից:

**Ձկներ**. Այսօր դուք դժվարությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ ոչ վաղ անցյալում համախոհներ եք եղել: Հնարավոր է հին օրագիր կամ հուշատետր գտնեք, որտեղ ինֆորմացիա հայտնաբերեք, որն էլ ձեզ համար նոր հորիզոններ բացի:

 

Сообщение Մարտի 10-ի աստղագուշակ. Եթե հիմա ամեն բան ճիշտ գնահատեք, ապա օրը կուրախացնի ձեզ. появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin