>

Ինչպես են Վստրեչի Ապերին փորձում «փռել ասֆալտին»




Քոչարյանի զոհերը

Hraparak.am-ի ձեռքի տակ է հայտնվել Վստրեչի Ապերին ոստիկանական ուժերի կողմից «ասֆալտին փռելու» փորձի բացառիկ տեսանյութը, որտեղ ոստիկանները Արամ Վարդանյանի տան դիմաց մի քանի մեքենայով շրջափակում են Mercedes G-Class մակնիշի ամենագնացը, որում այդ պահին գտնվում էր Վարդանյանը ու հարձակվում նրա վրա, որ փռեն ասֆալտին։




Սակայն այդ պահին օգնության են հասնում Վստրեչի Ապերի ընկերներն ու «բոյ» տալիս ոստիկանների դեմ՝ թույլ չտալով Ապերին բռնել։ Արդյունքում Արամ Վարդանյանին հաջողվում է փախչել մտնել դարպասներից ներս։
Ոստիկաններն էլ քոռուփոշման թողնում հեռանում են՝ իրենց հետ տանելով Արամ Վարդանյանի կողմնակիցներից մեկ-երկուսին, որոնք հետո ազատ են արձակվում։

Նկարագրված դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 18-ին, ինչը երևում է տեսագրության մեջ։


«Ասֆալտին փռելու» անհաջող մի փորձ էլ ոստիկանությունն իրականացրած է եղել անցած տարվա վերջին՝ դեկտեմբերին, երբ Արամ Վարդանյանը վերադառնալիս է եղել իր սանիկի հոգեհանգստի արարողությունից։

Այդ ժամանակ էլ Վստրեչի Ապերին հաջողվել է խույս տալ ոստիկաններից։ Դրա համար էլ, ըստ Վարդանյանի տված հարցազրույցի, քանի որ նրան չեն կարողացել բռնել, առաջարկել են գնալ գործարքի՝ գալ և ինքնակամ «փռվել ասֆալտին», որ նկարեն, շոու անեն, կոնկրետ անձանց ցույց տան։


Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութերում

Сообщение Ինչպես են Վստրեչի Ապերին փորձում «փռել ասֆալտին» (Տեսանյութ) появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->