>

«Աշխատելու փոխարեն վարչապետը մեկնում է արձակուրդ ու գնում մեկ ամսով բուկլետ բաժանելու»․ Շարմազանով





Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։





Հայաստանի իշխանությունը շարունակում է վարել ջայլամային քաղաքականություն:

Աշխարհում և մասնավորապես` մեր հարևան երկրներում, կորոնավիրուսը տարածվում է, վերջին երկու օրերին նավթի գների անկումը ռեկորդային է՝ 91թ.-ից սկսած, Ադրբեջանը դիվերսիոն հարձակումներ է նախաձեռնում, իսկ ի՞նչ է ՀՀ կառավարությունը:




Բոլոր գրված ու չգրված օրենքներով գործադիրի ղեկավարը պետք է 24 ժամ աշխատի, քանի որ տնտեսական, առողջապահական և անվտանգային միջավայրը խիստ մտահոգիչ միտումներ ունի, բայց աշխատելու փոխարեն վարչապետը մեկնում է արձակուրդ ու գնում մեկ ամսով բուկլետ բաժանելու:

Հ.Գ. … խելքին զոռ տալով է հիմա ամեն բան, հիմարն էլ իմաստուն է կարծում իրան, խելքի աշեցեք…»։

Сообщение «Աշխատելու փոխարեն վարչապետը մեկնում է արձակուրդ ու գնում մեկ ամսով բուկլետ բաժանելու»․ Շարմազանով появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->