>

Hraparak.am-ը գրում է՝


Արդարադատության նախարարությունում մի մանուկ փոխնախարար կա, անունը՝ Վահե Դանիելյան։ Այս երիտասարդը երեկ գիշերը մանկական հրճվանքով հետևյալ գրառումն է կատարել՝ փորձելով այդպիսով «Այո» քարոզել։







Քոչարյանի զոհերը

«Գիշերը ժամը 4-ին դինամիկներով, հարևաններիս անդորրը խախտելով, անտանելի բարձր լսում եմ Հայկ Ստվերի «Ասում եմ ԱՅՈ» երգը, մեկ էլ հարևաններս զանգում են, թե մի քիչ ձայնը բարձրացրու)

#Հանրաքվեինայո»,-գրել է փոխնախարարը։


Այն, որ նման փոխնախարար գոյություն ուներ ԱՆ-ում, իմացանք այս գրառումից։ Բայց այն, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան կարող է այսչափ մանկամիտ լինել, սա էլ իմացանք դարձյալ այս գրառումից։


Ընդ որում, այստեղ խոսքը ոչ միայն մանկամտության ու անլրջության, այլև արդարադատության փոխնախարարի կողմից օրենքների կոպիտ խախտման, քաղաքացիների անդորրը խաթարելու և իր արածից հրճվելու դեպքի հետ գործ ունենք։

Ինչ խոսք, ծանր դեպք է, ընդհուպ կարղ է հասնել անմեղսունակության, երբ մարդ չի գիտակցում իր արարքի վնասակարությունը, ավելին՝ մի բան էլ հրճվում է դրանով։ Ահա այսպիսին են «նոր Հայաստանի» պաշտոնյաները։ Ու նրանք այս խելքով երկիր են ղեկավարում։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->