>

Վստահ եմ շատերդ արդեն գիտեք, որ  «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը օրերս 10 կետից բաղկացած Պահանջագիր-վերջնագիր է ուղարկել Փաշինյան Նիկոլին: Այդ պահանջները մեկը մյուսից կարևոր են: Բայց այսօր ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նրա պահանջի 9-րդ կետին, որում ասվում է.

Պահանջ 9-րդ. Անմիջապես չեղարկել, վերացնել վարորդների երթևեկության համար չարիք դարձած բալային համակարգը՝ պատրաստելով նոր համակարգ՝ բնակչության անվտանգության և վարորդների երթևեկության շահերից ելնելով:




Քոչարյանի զոհերը

Ի՞նչ է իրենից ներկայացնում բալային համակարգը: 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել  տուգանային միավորների նոր համակարգ: Տրված 9 բալը սպառելու դեպքում ՝   վարորդը վեց ամսով զրկվելու է վարելու իրավունքից։ Ըստ այդմ, սահմանվում է վարչական տույժի նոր տեսակ, որը կոչվում է  «տուգանային միավոր», իսկ որպես սանկցիա ավելացել է «վարորդական իրավունքից և հատուկ իրավունքից զրկում»-ը:


Չեմ ուզում տպավարություն ստեղծվի, թե վատատես եմ, բայց….Ինչ է այն իրենից ներկայացնում. արդեն բոլորդ էլ գիտեք: Պետք չէ գուշակ լինել կանխատեսելու համար, որ   վարորդական բալային համակարգը ծուղակ է վարորդների համար: Երբ նայում ես այս համակարգին, ակամայից տպավորություն է ստեղծվում, թե պատգամավորները և կառավարությունը մարդկանց և օրենքը թողել են միայնակ:  Հիմա կբացատրեմ, թե ինչու:





Այո՜,  ես որպես ՀՀ քաղաքացի կողմ եմ  օրինականությանը, կողմ եմ,  որ ղեկին հարբած նստած վարորդը տեղում զրկվի վարորդական իրավունքից, կողմ եմ, որ իրեն Շումախերի տեղ դնող վարորդը զրկվի վարորդական իրավունքից, կողմ եմ, որ   հանդիպակաց երթևեկություն իրականցնող վարորդը ևս զրկվի վարորդական իրավունքից, բայց….

այ հենց այս բայցերին է պետք տալ պատասխաններ:  Չնայած  այս խնդրից էլ մեր քաղաքացիները արդեն լուծում գտել են, բալեր են վաճառում։ Մեխանիզմը հետևյալն է, պարզապես ասում են, որ այդ պահին ղեկին իրենք են եղել և նվազում է իրենց վարորդական իրավունքի բալերը, իսկ փոխարենը ստանում են գումար, մեկը բալը՝ 75 հազար դրամ։

Մենք ապրում ենք Հայաստանում, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ տաքսի քշելով այդքան  մարդ տուն է պահում։ Էդ վարորդներն օրական 200-300 կիլոմետր քշում են, որ օրվա հաց ունենան, էրեխեքին շոր-կոշիկ առնեն, որ դպրոց ուղարկեն, վարորդների մի 20% թոշակառուներ են, էդ մարդկանց բերանը ատամ էլ չկա․․ բալային համակարգի պատճառով տաքսիստներն ու առաքիչները շատ կարճ ժամանակահատվածում կզրկվեն վարորդական իրավունքից, քանի որ մի շարք բացթողումներ կան օրենքում:

Նախագծի հեղինակները  հաշվի չեն առել այն հանգամանքը, որ կայանման խնդիր է լինելու:  Պարզ հարց, որ չունի պատասխան և դժվար էլ ունենա. առաքիչը խանութ ապրանք է բերում, բայց ստիպված երկրորդ գիծ է կանգնում, որովհետև այլ տարբերակ չկա: Ի՞նչ անի: Իմիջայլոց, մի կարևոր նկատառում էլ անեմ առաքիչները, բացի բարեհոգությունից, նաև ընտանիք են պահում այդ աշխատանքով:


Որ վարորդականից զրկեք անհեթեթ բալերով, ի՞նչ եք տալու դրա փոխարեն, ի՞նչ հնարավորություն՝ գումար աշխատելու, ու ոչ մեկ չասի, որ գործ հա էլ կա, սաղ ազգը վարկեր ու ապառիկներ ունի, էդ մի կտոր հացից էլ որ զրկեք, հանգիստ կքնե՞ք։ Թե նպատակ ունեք Հայաստանն էլ ավելի հայաթափեք….

Ուստի, միանշանակ կողմ եմ Խաչիկ Ասրյանի պահանջին և վստահորեն կարող եմ ասել, բոլոր վարորդներն էլ կկանգնեն նրա կողքին, որովհետև նման հրաշալի առաջարկ, մինչև այս պահը ոչ մեկ չի արել, իսկ Խաչիկ Ասրյանը ազգային գաղափարներով առաջնորդվող, հայ մարդ  է, ունի  հզոր թիմ և կարող է  անել ամենը՝ ապահովվելով պայծառ ու լավ ապագա:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ



I’m sure many of you already know that “Armenian Eagles. The leader of the United Armenia Party Khachik Asryan has recently sent a 10-point petition to Nikol Pashinyan. These requirements are important to each other. But today I would like to draw your attention to point 9 of his claim, which reads:
Requirement 9: Cancel immediately, eliminate the malicious system for driverless traffic by developing a new system in the interests of population safety and driverless traffic.

What is a scoring system? On January 1, 2020, a new system of penalty points came into force. If the given 9 points are exhausted, the driver will be deprived of driving for six months. Accordingly, a new type of administrative penalty, called a “fine,” was introduced, and as a sanction increased “deprivation of driving license and special right.”

I don’t want to create an impression of being a pessimist, but …. What is it? you all already know. One should not be surprised to predict that a driver’s rating system is a trap for drivers. When you look at this system, you get the impression that MPs and the government have left people and the law alone. Now I’ll explain why.

Yes, as a citizen of the Republic of Armenia, I am in favor of legality, I am for the driver sitting at the wheel to be deprived of his driving license, I am for the driver of Schumacher to be deprived of his driving license, and for the driver of the opposite traffic to be deprived of his driving license too. but …. these are the answers to these questions. Despite this problem our citizens have already found a solution, they are selling points. The mechanism is as follows: they simply say that they were at the wheel at the moment and that their driving license was reduced, and that they get money, one point – 75,000 drams.

We live in Armenia, we live in a country where so many people drive by taxi. These drivers drive 200-300 kilometers a day to have a day’s bread, to get their kids to school, 20% of the drivers are retirees, and those people have no teeth in their mouths; Because of the tire system, taxi drivers and dispatchers will be denied driving licenses in a very short time, as there are a number of omissions in the law.

The authors of the project did not take into account the fact that there will be a parking problem. A simple question that has no answer and will have a difficult time. the shipper brings the goods to the store, but he has to stop the second line because there is no other option. What to do? By the way, one important point to note is that the shippers, in addition to being gracious, also keep a family in the job. If you get rid of driving with nonsense, what will you give instead, what opportunity to make money, and not to say that there is a business, the whole nation has loans and installments, even if you lose one piece of bread, you will rest Don’t you? Or do you intend to make Armenia even more Armenian …

Сообщение Վարորդները փրկված են, եթե Նիկոլ Փաշինյանն ընդունի Խաչիկ Ասրյանի պահանջները появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->