>

Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզչության շրջանակներում, քաջարանցիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարևոր տեղեկություն հայտնեց.




Քոչարյանի զոհերը

«Վերջերս հրապարակում եղավ ու հետաքննություն է սկսվել, որի համաձյան՝ Ռ. Քոչարյանի պաշտպանը, ով Հրայր Թովմասյանի սանիկն է, էն ժամանակներում, երբ Մարտի 1-ի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել ու նրա ելումուտը չի արձանագրվել սահմանված կարգով:





Հետաքննություն է սկսվել դրա առիթով, ոստիկաններին ասել են՝ էս մարդը, որ գնացել-եկել ա, ինչի՞ ելումուտը չի արձանագրվել:


Ոստիկանները բացատրություն են տվել, նշել, որ ՍԴ նախագահի օգնականը, կամ աշխատակազմի ղեկավարը եկել-ասել ա՝ շեֆի սանիկն ա, թող գա, մի գրանցեք:

Փաստորեն ստացվում ա, որ ՍԴ անդամը, նախագահը շփվել ա գործով շահառուի հետ ու էնպես է արել, որ էդ շփումը դե յուրե չարձանագրվի:

Գոնե էս հիմքով ՍԴ-ն մի հատ կարգապահական վարույթ հարուցեր, բայց որևէ ռեակցիա չի տվել:



Հետևաբար, սա նշանակում է, որ Սահմանադական դատարանը, ըստ էության, հրաժարվում է կատարել իր գործառույթները. իրենց շուրջ պարիսպ են կառուցել, ասում են՝ մեր ասածը ոչ մեկ չի կարա բողոքարկի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Сообщение Ասել են՝ շեֆի սանիկն ա, ելումուտը մի գրանցեք появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->