loading...

Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում. ուշագրավ բացահայտում

Օրեր առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ:

Սակայն Operativ.am-ին ուշագրավ փաստեր են հայտնի դարձել:


loading...



Operativ.am-ի ինֆորմացիայով՝ Բագրատաշենի անցակետում Սուրիկ խաչատրյանին թույլ չեն տվել, որ հատի սահմանը, ինչից հետո վերջինս զանգահարել է իր փաստաբանին, խնդիրը հարթելու և ընտանիքի հետ մեկնելու համար:

Սակայն անցակետում հայտնել են, որ հիմանվոր պատճառներ կան Սուրիկ Խաչատրյանին երկրից դուրս չթողնելու համար: Ինչից հետո Խաչատրյանների ընտանիքը մեկնել է, իսկ Սուրիկ Խաչատրյանը վերադարձել է Երևան:

ԱԱԾ-ի կողմից տեղի ունեցող բացահայտումների ֆոնին, հնարավոր է, որ Սուրիկ Խաչատրյանը ևս հայտնվել է իրավապահների տեսադաշտում և առաջիկայում նրա մասով էլ ուշագրավ բացահայտումներ կլինեն:

Operativ.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...