>

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական պարոն Դավիթ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե «նամակ է ուղարկել ՀԽ նոր նախագահ Ստյոպա Սաֆարյանին» այն մասին, որ «առողջապահական ոլորտում ունենք խնդիրներ և պետք է խորհրդի համապատասխան հանձնաժողովը իր առաջարկները տա։ Ծխախոտ, ապահովագրություն, ծննդատներ, կորոնավիրուս։




Ոչ մի արձագանք»»։ Այնուհետև, ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդականը նշել է, որ այդպես շարունակելու դեպքում ազնիվ կլինի, որ Սաֆարյանը հրաժարվի պաշտոնից՝ այն զիջելով ավելի ակտիվ ու պատասխանատու անձի։


Որքան էլ աշխատանքային ժամն ավարտվել էր և աշխատակազմի անդամները գրասենյակում չէին, այդուհանդերձ Հանրային խորհրդի քարտուղարության աշխատակիցներին հանձնարարեցի ստուգել, թե արդյո՞ք երբևէ նման նամակ ստացվել է։





Նախ զրուցեցի ՀԽ բոլոր՝ մտից և ելից նամակագրություններն ու դրանց շարժը, փաստաթղթաշրջանառությունը համակարգող և վերահսկող ավագ փորձագետ Սոնա Մուրասյանի հետ, ով գրեթե ամեն օր ինձ է ներկայացնում ստացված նամակները, որոնք կամ մակագարվում են համապատասխան հանձնաժողովների նախագահներին, կամ ընթացք են տրվում անձամբ իմ/աշխատակազմի կողմից։

Տիկին Մուրադյանը փոխանցեց, որ նման անուն ազգանունով մարդուց ու նման բովանդակությամբ նամակ Հանրային խորհուրդը չի ստացել։ Մեզ կրկնակի ստուգելու համար կապ հաստատեցի Առողջապահության հարցերի հանձնաժողովին կցված փորձագետի՝ Տաթև Աթանեսյանի հետ, ով նույնպես հայտնեց, որ իր մոտ նման անձից ու բովանդեակությամբ նամակ գոյություն չունի։

Ես խոստանում եմ վաղը նման նամակի գոյության փաստը սպառիչ պարզել նաև հանձնաժողովի նախագահից՝ պարոն Լևոն Գրիգորյանից։


Ստյոպքա

Բայց որն է հետաքրքիր։ Պետական բյուջեից սնվող և ֆինանսավորվող, տպավորիչ քանակի վճարովի պրոֆեսիոնալ աշխատակիցներ ունեցող Առողջապահության ազգային ինստիտուտն ու յուր գլխավոր խորհրդականը դիմում են հասարակական հիմունքներով աշխատող, չվճարվող Հանրային խորհրդին, որպեսզի նրա հանձնաժողովը քննարկի այն խնդիրները, որոնք առաջնահերթ պետք է քննարկեն լիազոր մարմինն ու նրան սպասարկող հետազոտական ինստիտուտը՝ տվյալ դեպքում՝ Առողջապահության ազգային ինստիտուտը․․․

Անկեղծ ասած՝ անուն չեմ գտնում բնութագրելու սույն երևույթը․․․ Չգիտեմ՝ պետական վճարովի մարմնի ներկայացուցիչը ձեռք է առնում հասարակական կառույցի՞ն, թե՞ հարկատու հանրությանը, որի վճարած հարկերից սնվում են ինքը և իր ներկայացրած ինստիտուտը։ Անչափ կցանկանամ, որպեսզի այս երևույթին բացատրություն տա նաև ՀՀ առողջապահության նախարար պարոն Arsen Torosyan-ը։
Ի դեպ, ի գիտություն ողջ հանրության, այս պահին կազմվում է 2020թվականի ընթացքում Հանրային խորհրդի գործողությունների ծրագիրը, որտեղ բոլոր հանձնաժողովները ներկայացնում են իրենց կողմից քննարկվելիք հարցերն ու դրանց ժամանակացույցը։



Այս պահի դրությամբ՝ դա ավարտել են երկու հանձնաժողով՝ իրենց ենթահանձնաժողովներով․ Կրթության և գիտության հարցերի հանձնաժողովը, որն իր նիստում հաստատեց տակավին վերջերս, և ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովը։ Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում դա կանեն նաև մյուս 13 հանձնաժողովները, որից հետո գործողությունների ծրագիրը ՀԽ ինստիտուցիոնալ գործառնության ու զարգացման ռազմավարության հետ միասին կհաստատվեն ՀԽ աառաջիկա նիստում։ Այն հասանելի կլինի թե հանրությանը՝ ՀԽ պաշտոնական կայքով, թե նաև կներկայացվի ՀՀ վարչապետին և կառավարությանը։

Խորապես գնահատել և գնահատում ենք հանրությունից ստացված առաջարկությունները, դրանք ներառում են մեր գործողությունների ծրագրում, սակայն հորդորում եմ պարոն Դավիթ Պողոսյանին իր առաջարկությունները ներկայացնել ՀԽ առողջապահության հարցերի հանձնաժողովին, որի հասատատումից հետո միայն այդ հարցերը կարող են ներառվել ՀԽ գործողությունների 2020թ․ ծրագրում՝ ներկայացվելով ՀԽ հաստատմանը։ ՀԽ գործողությունների ծրագրի կազմողը ՀԽ նախագահը չէ․ սա՝ ի գիտություն պարոն Պողոսյանի և այլոց։

Ստյոպքա

Ի դեպ, հորդորում ենք պարոն Պողոսյանին հանուն հանրության առողջության իր անձնական ժամանակից, ռեսուրսներից ներդնել այնքան, որքան ներդնում են Հանարային խորհրդի չվճարվող անդամները։ Եթե յուրաքանչյուր մասնագետ իր մասնագիտական դաշտում դա ծավալի անկաշառ, անշահախնդիր, ապա հանրության խնդիրներն առողջապահական ոլորտում էապես կնվազեն։

Հանրային խորհուրդն այս հարցով վաղը հանդես կգա ավելի սպառիչ պարզաբանումներով։
Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդի նախագահ
10 մարտի, 2020թ․

Сообщение Հանրության և լրատվամիջոցների համար. Ստյոպա Սաֆարյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->