loading...

Չեխովի անվան դպրոցը չունի տարրական կրթության լիցենզիա. ազդեցիկ կապերն այլեւս չեն գործելու

Պարզվում է՝ Երեւանի Չեխովի անվան հիմնական դպրոցը, որն էլիտարի համբավ է ձեռք բերել, տարրական դասարանենրում աշակերտ ընդունելու իրավունք չունի, որովհետեւ չի ստացել համապատասխան կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա:

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում րոպեներ առաջ տեղեկացրեց, որ բացի այն, որ նշված ուսումնական հաստատությունը չունի տարրական հանրակրթական ծրագիր իրականացնելու թույլտվություն, չի պահպանվում նաեւ հիմնական դպրոցին տրամադրված լիցենզիայի պահանջները: Ըստ այդմ, թույլատրված է 5-9-րդ դասարաններում ընդունել 710 երեխա, մինչդեռ սովորողների թիվը հասել է 900-ի:


loading...



Խոսելով «օրիգարխ» դպրոցների մասին՝ նախարարը նկատեց, որ այդ դպրոցների ղեկավարները, նախկինում օգտագործելով իրենց կապերը, դուրս են մնացել վերահսկողությունից ու համապատասխան ստուգումներից: Նրանք, ընդունելով մեծ թվով աշակերտներ, պետությունից ստացել են ավելի շատ գումարներ: Իսկ առավել մեծ միջոցներ տնօրինելով էլ հնարավորություն են ունեցել այլ դպրոցներից հրավիրել լավագույն մասնագետներին՝ այդպիսով մյուս հաստատությունները դուրս թողնելով մրցակցությունից:

Ինչ վերաբերում է Չեխովի անվան դպրոցին տարրական դասարաններում ընդունելություն իրականացնելու լիցենզիա չտրամադրելու պատճառներին, Արայիկ Հարությունյանը նշեց, որ 1-4-րդ դասարանցիների դասապրոցեսը կազմակերպվում է այն նույն դասասենյակներում, որտեղ սովորում են ավելի բարձր դասարանցիները, այնինչ տարրական դպրոցի համար պահանջներն այլ են:

Նախարարը հորդորեց «օլիգարխ» դպրոցների ղեկավարներին կարգի բերել իրենց փաստաթղթերը, շտկել իրավիճակը: Նա ընդգծեց, որ բոլորի համար պետք է ստեղծվեն արդան պայմաններ եւ հավասար հնարավորություններ, իսկ ազդեցիկ կապերը բանեցնելու տարբերակն այլեւս չի գործելու:

Նախարարն ավելի վաղ անդրադարձել էր այս խնդրին՝ հորդորելով ծնողներին՝ երեխաներին դպրոց ընդունելուց առաջ հետաքրքրվել՝ այդ կրթական այդ հաստատությունները լիցենզիա ունե՞ն:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...