>

Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հիմա դուք որսորդ եք, թե․․․ Սերժ Սարգսյանը 10։0 հաշվով հաղթում է Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բրյուսելում կայացած հանդիպումը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ հանդիսացավ մեր երկրում։




Քոչարյանի զոհերը

Հիշեցնեմ, որ մինչ Փաշինյան-Տուսկ հանդիպումը, ԵԺԿ նախագահի հետ հանդիպել էր նաև ՀՀԿ կուսակցության առաջորդ Սերժ Սարգսյանը։

Ու հիմա ՀՀԿ-ի «թայֆան» փորձում էժանագին մեթոդներով համոզել, որ Սարգսյան-Տուսկ հանդիպումն իր բնութով և նույնիսկ ձևաչափով շատ ավելի կարևոր է մեր երկրի համար, քան Փաշինյան-Տուսկ հանդիպումը։ ՀՀԿ-ի դեռևս գոյություն ունեցող կերակրատաշտից սնվող լրատվամիջոցները նույնիսկ գրում են մեր երկրի վարչապետի եվրոպական կառույցի կողմից մերժվելու մասին։






Բրյուսել կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանիդպել էր նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։

Եվ ահա Սերժ Սարգսյանի ենթակա Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Փաշինյանը Բրյուսել էր մեկնել հանրաքվեն «սղցնելու» համար, բայց դա եվրոպացիների համար բավարար չէր։

«Հայկական կողմի տեքստում նախընտրություն է տրվել ներքին օրակարգի մասին զեղումներին, որինցից այնուհանդերձ պարզ է դառնում, որ ԵՄ-ն իր աջակացությունը չի հայտնել սահմանադրական հանրաքվեին, այլ սահմանափակվել է «ռեֆորմներ», «կոռուպցիայի դեմ պայքարի», «դատաիրավական» քայլերով։

Եվրոպական կողմը, իր հերթին նախընտրություն է տվել Արցախյան հակամարտության կարգավորման թեմային, վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչի մասին հիշատակում հայկական տարբերակում չկա։ Իր հերթին կառավարության տարբերակում խոսք է գնում Վիզաների ազատականացման խնդրի մասին, որի շուրջ եվրոպական կողմը լուռ է», — ֆեյսբուքյան իր էջում բառացիորեն գրել է Աշոտյանը։


Շատերը կհամաձայնեն, որ ՀՀԿ-ական գոծչին իսկապես դժվար է հասկանալ։ Ավելի ճիշտ, այս տաֆտալոգիան ընկալելու համար ժամանակ վատնելն ուղղակի վնասակար է առողջության համար։

Փորձենք, պատկերն ավելի պարզ նկարագրել և իրերը կոչել իրենց անուններով։ Այո, Սերժ Սարգսյանը հանդիպել է Տուսկի հետ։

Ես էլ, որպես ՀՀ քաղաքացի առիթներ եմ ունեցել հանդիպելու աշխարհում հայտնի ֆիգուրների հետ, ինչպիսք են ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին, լեգենդար ֆուտբոլիստ Զինդեին Զիդանը, ժողովրդի կողմից ՀՀ միակ ընտրված նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և վերջապես Նիկոլ Փաշինյանը։ Հետո։ Ո՞վ է Սերժ Սարգսյանը։

Շարքային ամբաստանյալ, որը մեղադրվում է պետությունից «սոլյարկա» գողանալու մեջ։ Մարդ, որը հայտնի է ընտրություններում տոկոսներ խփելու, «ինտելեկուալ եղբայր և եղբորորդիներ» ունենալով և վերջապես թշնամուն տարածքներ զիջելով։ Սա փաստ է։ Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ես հայտնի մարդկանց հետ հանդիպել եմ, ոչ մեղադրյալի կարգավիճակով։

Ու այսօր մեր երկրում հայտնի ճիվաղներ ու 20 հազար դրամով հոդված գրող «լրագրողներ» փորձում են համեմատել Փաշինյանի ու ու Սերժ Սարգսյանի այցերն ու հանդիպումները Բրյուսելում։ Ողջունելով վարչապետին` Դոնալդ Տուսկը նշել էր. «Պարոն վարչապետ, ուրախ եմ ողջունել Ձեզ իմ նոր պաշտոնում, բայց հին ավանդական ընկերությամբ:



Եվ խոսքը ոչ միայն Ձեր, այլև Հայաստանի հետ մեր ավանդական բարեկամության մասին է: Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում»: Այս հայտարարությունը կարծում եմ դժվար չէ մեկնաբանել կամ վերլուծել։

Սկսեմ նրանից, որ նույ Տուսկը կամ Բորելը եվրոպական արժեքները կրող առանցքային դեմքերից են։ Արժեքներ, որոնք մերժում են աշոտյաններն ու մնացած «հայեցի» ու ազգային արժեքների համար «դոշ տվող» մեր հայրենակիցները։

Տղերք, որոնք չգիտես ինչու փորձում են «ռասկրուտկա» անել Սարգսյան-Տուսկ հանդիպումը։ Կներեք տղերք, բայց այս ամենը հիշեցնում է, հայտնի անեկդոտը, երբ որսորդը շարունակ գնում է արջին «խփելու», բայց բոլորիս հայտնի սերտ հայնդիպումներից հետո, արջը ստիպված է լինում որսորդին հացնել․ «հիմա դու որսորդ ես, թե․․․»։ Տեղերք հիմա դուք որսորդ ենք թե․․․։ Կողմնորոշվենք խնդրում եմ։

Իսկ եթե ավելի սթափ գնահատական տանք իրավիճակին կստանանք հետևյալ պատկերը։ Սերժ Սարգսյանը քաջ գիտակցում է, որ անդունդում է, որտեղից ելք ուղղակի չկա։ Անդունդում սակայն, մինչև վերջնակականպես «շնչահեղձ» լինելը, Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ մրցակցության և մոտիվացիայի դաշտ է գտել։

Սերժ Սարգսյանը քաղաքական ճահճում մրցակցում է մեկ այլ անբաստանյալ, մարտի 1-ի գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Քոչարյանը՝ ԱԱԾ մեկուսարանում է, և միակ վայրը բացի դատարանից կարող է այցելել «վոինը» Իզմիրլյան կամ Նարիր բժշկական կենտրոններն են։ Օրեր առաջ Քոչարյանին նույնսիկ հաջողվեց լինել Էրեբունի բժշկական կենտրոնում։

Ի տարբերություն Քոչարյանի, Սերժ Սարգսյանը, ամբաստանյալի կարգավիճակով, բացի մեր երկում ազատ տեղաշրժվելուց, եղավ նաև Բրյուսելում, հանդիպեց Դոնալդ Տուսկին։ Ընդունենք, որ այս կերպ Սերժ Սարգսյանը 10։0 հաշվով հաղթեց իր քաղաքական երկվորկային։

Սա է Սարգսյանի Բրյուսել կատարած այցի ողջ անատոմիան։ «Շնորհավորում եմ» ՀՀ երրորդ նախագահի պաշտոնը զնաղեցրած անձին «փառահեղ հաղթանակի» կապակցությամբ։

Сообщение Հիմա դուք որսորդ եք, թե․․․ Սերժ Սարգսյանը 10։0 հաշվով հաղթում է Ռոբերտ Քոչարյանին. Դավիթ Ջալալյանի դիպուկ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->