Հարազատ եղբայրներ են եղել՝ 14 և 16 տարեկան. տեսանյութ — ingablog

Փետրվարի 29-ին ոստիկանության Մուշի բաժնում մի քաղաքացուհի հաղորդում է տվել, որ փետրվարի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցի իրենց պատկանող խանութից գողություն են արել։



Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները դեպքի վայրում արձանագրեցին, որ կոտրել են խանութի դռան ապակին եւ հափշտակել ապրանքներ։

Մարտի 2-ին ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումներով, հանցագործությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն են ներկայացվել 14 եւ 16-ամյա եղբայրներ։ Նրանք խոստովանել են կատարածը եւ հանձնվել ծնողներին։

Կատարվում է հետաքննություն։


Сообщение Հարազատ եղբայրներ են եղել՝ 14 և 16 տարեկան. տեսանյութ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin