>

Ինչպես հայտնի է, գյումրեցի 13-ամյա աղջնակի վիճակն օրեցօր բարելավվում է. ճիշտ է՝ կամաց-կամաց, բայց դրական տեղաշարժ կա: Այս ուրախալի փաստը ստիպում է պատկան մարմիններին լրջորեն զբաղվել երեխայի խնամակալության հարցերով, քանզի աղջնակի հայրը ավելի վաղ էր մահացել, իսկ մայրը՝ մի քանի օր առաջ:




Քոչարյանի զոհերը

Հանրային լայն շրջանակներին հատկապես ցավ էր պատճառել այն իրողությունը, որ աղջնակի հարազատներից ոչ ոք մինչ այս չի արձագանքել և չի այցելել անգիտակից վիճակում գտնվող երեխային:





Հայտնի է, որ աղջնակի մայրական կողմի բարեկամները Հայաստանում չեն գտնվում, իսկ հայրական կողմի հարազատները չեն հայտնվել, չնայած որ ասում էին, թե նա լավ հորաքույրեր ունի:


Աղջնակն ունի նաև մի եղբայր, որը ներկայումս, սակայն, անչափահաս է. դեռ չի լրացել նրա տասնութամյակը: Մինչ չափահասության շեմը հաղթահարելը կա ևս մեկ տարի: Դրանից հետո միայն նա կարող է ստանձնել քրոջ խնամակալությունը: Նա ևս արտերկրում էր գտնվում և հիմա գալիս է Հայաստան:



Այս մասին հայտնել է Լիլիթ Գրիգորյանը:

Сообщение Գյումրեցի 13-ամյա աղջկա եղբայրն այսօր կլինի Հայաստանում. կքննարկվի քրոջ և եղբոր խնամակալության հարցը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->