loading...

Թող իմ անվան տակ հավայի չքցեն, որ իմ տնից զենք են հանել. Նորատուսցի Արա

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արա Բանդուրյանը մեր զրույցում հերքեց իր բերման ենթարկվելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ ինքնակամ է ներկայացել ոստիկանություն:

Ոստիկանությունն այսօր տեղեկացրել էր, որ Նորատուսցի Արա Բանդուրյանի բնակարանի խուզարկությամբ հրացան, փամուշտ, թուր ու մահակ է հայտնաբերվել:

Բանդուրյանն ասաց, որ խուզարկությունը սկսվել է առավոտյան ժամը 08:00-ից, տեւել է երկու ժամ: Նրա խոսքով՝ խուզարկությամբ հայտնաբերված հրացանը օդամղիչ է, որը ոչ մարտական է, ոչ էլ՝ որսորդական:


loading...



Բանդուրյանն ասաց, որ այսօր ոստիկանության Մաշտոցի բաժին եւ բացատրություն տվել. «Ես այդ տանը չեմ ապրում, իրանք իմ հասցեն ունեն, թող իմ անվան տակ հավայի չքցեն, որ իմ տնից զենք են հանել, չկա տենց բան:

Քաղմասում ես իրանց բացատարել եմ, որ ես էդ տանը չեմ ապրում, իմ ծնողների տունն ա, եթե դա էլ անգամ հանել եք իմ հետ կապված խնդիր չկա»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ գործի շրջանակում է բացատրություն տվել Նորատուսցի Արան պատասխանեց. «Քրեական գործի եսիմ ինչ նյութեր են, որի հետ ես բացարձակ կապ չունեմ, ոչ առնչություն, ոչ էլ տենց խուժան բաների մեջ մտնում եմ»:

Հիշեցնենք, որ  այսօր վաղ առավոտից ոստիկանները խուզարկություն-օպերացիա էին սկսել քրեական հեղինակությունների եւ օրենքով գողերի բնակարաններում:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...