>

Վարչապետը այդ մարդուն խրատ տվեց,ամոթանք, թե առողջ տղամարդ ես, գնա աշխատի, ի՞նչ ես եկել-կանգնել դեմս եւ տուն ես ուզում, ասաց, աղքատությունը քո գլխում է, գնա, ինքնուրույն հաղթահարի, ամոթ ա։

Տես, ինձնից օրինակ վերցրու՝ աշխատել եմ , տուն-տեղ եմ դրել,
վարչապետ եմ դարձել, գնա, աշխատի, առհասարակ՝ կորի աչքիցս։

Ու այդ երիտասարդ մարդը չկարողացավ բերան բացել, երկու խոսք ասել ու բացատրել իր խնդիրը։ Ու վարչապետը հպարտ-հպարտ նստեց իր ծառայողական ավտոն եւ սլացավ դեպի նոր «առողջներ», որ նրանց էլ իր օրինակով վարակի եւ մղի աշխատանքի։

Տղամարդը դարձյալ մնաց մենակ, իր հոգսի եւ իր «առողջ» մարմնի հետ։ Լրագրողները անմիջապես զգացին, որ այդ կարգի երկխոսությունը, ավելի ճիշտ՝ վարչապետական բարձրունքներից մենախոսությունը պիտի նորից դիտել եւ գնալ թարմ նյութի հետքերով։




Քոչարյանի զոհերը


Ու գնացին, լավ լրագրողական աշխատանք կատարվեց, ոչ թե լսեցին ու անցան, այլ՝ որոշեցին հետաքննել։ Եվ Մեխակի ;




հետզրույցից պարզ դարձավ, որ այդ տղանբազմաթիbbbfnvmբազմաթիbbbfnvmnhg.;իվ առողջական, հոգեբանական, մարդկային խնդիրներ ունի, որ ինքն այնքան էլ հպարտ քաղաքացի չէ եւ նրա մեկ առանձին վերցրած ընտանիքի խնդիրներն այնքան են խեղդել, տարիներ շարունակ այնքան են ճնշել նրան, որ չի հասցրել հասկանալ իր հպարտ լինելու ամբողջ պերճանքը։

Պերճանքը վայելում են միլիոնավոր պարգեւավճարներ ստացողները, ուղղաթիռները փոխադրամիջոց դարձրածները,ֆաստ-հարստացողները,այլասերվածները, այլադավանները։

Կուրթանեցի Մեխակին բաժին է հասել հպարտ-պերճանքի թշվառության մասը, նրանը թշվառությունն է, խեղճությունը եւ կյանքից ստացած հարվածները։ Բոլոր ժամանակները իրենց մեխակներն ունեն՝ եւ այս մեր Մեխակի խնդիրները եւս տարիներ շարունակ, ՀՀ բոլոր իշխանությունների օրոք չեն լուծվել եւ չեն լուծվելու «հպարտ» վարչապետի ժամանակներում նույնպես։

Մեխակ Կուրթանեցին մեր հասարակության հայելին է։ Հուսամ, այդ հայելու մեջ տեսաք ինքներդ ձեզ, մենք մեզ տեսանք, մեր մարդկային ամբողջ խեղճությամբ եւ անճարակությամբ, միամտությամբ ու պարզունակությամբ, ճնշվածությամբ ու ազնվությամբ։

Տեսանք այն ամենը, ինչը տարիներ շարունակ խեղճացրել է, դարձրել այնքան կորացած, որ երբեք չհամարձակվես «թագավորի» աչքերին նայելով ասել այն, ինչ պիտի ասես։ Մեխակը նույնպես չասաց վարչապետին, որ ինքը ոչ թե մեկ այլ՝ բազմաթիվ հիվանդություններ ունի, չասաց, որ իր երիտասարդ մարմինը բզկտված է անզորությունից, հոգնածությունից, չարքաշ կյանքից, չասաց, որ ինքը եւ իր ընտանիքը խոնավության եւ ցրտի մեջ են ապրել տարիներ շարունակ, չասաց, որ իրեն շարունակ խոստացել ու խաբել են, չասաց, որ ինքը չէր եկել ողորմություն խնդրելու, իր ուզածը իր հպարտ պետության հպարտ վարչապետից արժանապատիվ ապրելու հնարավորություն էր, չասաց, որ ինքը այո, ուրախացել է, որ երկրում իրավիճակ է փոխվել եւ, գուցե իր հարեւան պողոսները կողքից դուխ են տվել, թե Մեխակ ջան, գնա, վարչապետը գալիս է մեր գյուղ, գնա, կանգնիր դեմ-դիմաց եւ ասա, թե քեզ ինչ է պետք, հաստատ՝ կանի, նա մեր հպարտների վարչապետն է, հենց տեղում կանի, տուտժը։ Մեխակը չէր կարող ասել այդ ամենը, ոնց ասեր, վարչապետը այնքան արագ լեզվախեղդ արեց եւ խրատ տվեց, որ Մեխակը չհասցրեց անգամ շունչ քաշել, այդ «հպարտ»-ի կողքին կանգնած տղան շնչահեղձ էր լինում եւ Նիկոլը դա չէր տեսնում, չի էլ տեսնելու, քանի որ նրա գլխում այնքան աղքատություն կա, որ ուրիշ բան տեսնել չի կարողանալու երբեք։

Ու հիմա, Մեխակ Կուրթանեցին հարցազրույց է տալիս, կաշկանդված, խեղճացած, մի տեսակ թույլ հույսով, որ գուցե իր այս հարցազրույցից հետո մի դուռ կբացվի իր մութ ու խոնավ կյանքում։ Վստահ եմ, այդ հույսի դուռը կբացվի, արդեն մի քանի տեղ տեսա, որ սկսվում է գործընթաց, լրագրողական համայնքը, մի շարք տարբեր, անծանոթ եւ սրտացավ մարդիկ արդեն ցանկություն են հայտնել օգնել Մեխակ Կուրթանեցուն։Կօգնեն, ամեն մեկը իր չափով․․․


Կօգնեն․․․

Մեխակի երեխաները մի փոքրիկ քարե տնակ կունենան, ինչպես ինքն է երազում։

Բայց սրանով պատմությունը չի ավարտվելու։

Մեխակը մեր հասարակության բոլոր մերկ եւ անամոթ կողմերը կրկին բացահայտնեց, ճիշտ այնպես, ինչպես մոտ երկու տարի առաջ դրոշի պատմության մեջ հայտնված մաքսայինի աշխատող այն տղան, կամ մեր տների մոտի դագաղները։ Մարդիկ նայեցին այս ամեն ինչին ու չտեսան գլխավորը՝ ծաղրը, վարչապետական հնդկահավությունը, չտեսան, թե ոնց է իրենց վրա ծիծաղում իրենց վարչապետը։ Մի բանում Նիկլոլը ճիշտ է՝ իր ընտանիքի եւ հարազատների համար հաղթահարել է աղքատությունը։ Նրանց կյանքի որակը էականորեն է փոխվել։ Բայց դա էլ չի փրկելու, քանի որ հոգով աղքատների գլխում միշտ էլ իշխելու է աղքատությունը։ Նիկոլ , կուզես գուչի հագի, կուզես ռազմական ուղղաթիռով ֆռֆռա մայրաքաղաքում,մեկ է՝ այդպես էլ մնալու ես աղքատ,աղքատ՝ սրտով, աղքատ՝ գլխով, աղքատ՝ մտքերով եւ աղքատ քո քայլերով։ Որքան էլ ասես, թե հիմա ավելի մաքուր ես, քան մինչեւ վարչապետությունը, միեւնույնն է, դու հիմա հազարապատիկ կեղտոտ ես, անմաքուր եւ պիղծ․․։Դու գիտակցաբար խաբել ես հասարակությանը, խաբել ես Մեխակին եւ դրոշի տղային, խաբել ես բոլորին։
Այսօր ունենք աղքատ գլխով վարչապետ։

Մեր «հպարտ» երկիրն այսօր ունի աղքատ գլխով եւ աղքատ սրտով վարչապետ։

Իսկ Մեխակի պատմությունը բացահայտեց եւս մեկ անառարկելի ճշմարտություն՝ Մեխակն ամենաառողջն էր այդ պատմության մեջ, Մեխակը առողջ էր իր ազնվությամբ եւ միամտությամբ։ Այս պատմության մեջ ամենահիվանդը նրա դիմաց կանգնած եւ ցինիզմի իր ամբողջ պաշարը այդ մարդու վրա դատարկած վարչապետն էր․..


Հիվանդ վարչապետ ունենալը վտանգավոր է։

Վարակը տարածում է հասարակության բոլոր շերտերում։

Կարդացեք Մեխակ Կուրթանեցու հարցազրույցից հետո եղած պողոսների արձագանքները, կհամոզվեք, որ վարչապետի հիվանդության բացիլները լայն տարածում են գտել եւ արդեն հասցնում են փտախտի․․․

Մարդիկ սկսել են մտածել հիվանդ մարդու պես։

Մեխակի անկեղծ, մի քիչ վախվորած, ամոթխած հուսահատ զրույցը դարձնելով ծաղրի առարկա, հիվանդ հասարակության ծյոծաները եւ հաստափոր ախմախները այդ տղային վերագրում են աշխարհի բոլոր մահացու մեղքերը եւ հպարտ-հպարտ ճպպացնում են սոցիալական ցանցերում:

Մեխակի պատմությունը բոլորիս ինքնագնահատականի պատմությունն է։ Հիվանդը այս ամբողջ պատմության մեջ վարչապետն է իր ցինիզմով եւ ախմախ հպարտությամբ, եւ այն հասարակությունը, որն ականջներով ծափահարում է այդ հիվանդին։

Մեխակին պետք է օգնել ոտքի կանգնել ու շտկել մեջքը․․․ Մեխակին օգնելով մեզնից յուրաքանչյուրը ինքն իրեն է օգնելու․․.

Վարակը տարածումը պետք է կանխել․․.

Վարակակիրների գլուխներին պետք մեկական դույլ հագցնել եւ թողնել, որ դույլի մեջ վայելեն իրենց գլխի աղքատությունը․․․

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից:

Сообщение Ու վարչապետը հպարտ-հպարտ նստեց իր ծառայողական ավտոն եւ սլացավ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->