loading...

Ինչ է հարկավոր անել, երբ շունը փորձում է հարձակվել Ձեր վրա

Blognews.am-ը հավաքել է որոշ մասնագետների և փորձագետների խորհուրդներն այն մասին, թե ինչ է պետք անել այսպիսի դեպքերում պաշտպանվելու համար:

Խուճապի մի մատնվեք: Փաստ է, որ շները և այլ կենդանիներ զգում են մարդկանց վախը: Դժվար է հանգստություն պահպանելը , երբ ագրեսիվ շունը հաչում է և փորձում է հարձակվել վրադ: Եթե բղավեք, թափահարեք ձեռքերը, կամ փորձեք փախչել, Դուք կարող եք արթնացնել շան՝ որսի հետևից ընկնելու բնազդը և հրահրեք նրան հարձակվել Ձեզ վրա:


loading...



Դադարեցրեք վազելը և սկսեք քայլել: Եթե վազելու ընթացքում բախվում եք շանը, ապա դանդաղեցրեք ընթացքը և սկսեք քայլել: Պտտվեք և քայլեք շանը հակառակ ուղղությամբ, սակայն շարունակեք նայել նրան աչքի ծայրով: Ավելին, եթե ուղիղ կանգնեք ՝ ձեռքերը հպած մարմնի կողերին, շունը կկորցնի իր հետաքրքրությունը Ձեր հանդեպ և կհեռանա:

Հայացքը մի սևեռեք շան վրա: Աչքերի ուղիղ կոնտակտը կարող է ուժեղացնել շան ագրեսիվ պահվածքը: Հայացքը հառելը շան աչքերի մեջ կարող է նրա կողմից ընկալվել որպես սպառնալիք և հարձակման պատճառ դառնալ: Աչքի տակ պահեք շանը, սակայն մի սևեռվեք նրա նրա: Սա կզգուշացնի շանը, որ Դուք Ձեզանից վտանգ չեք ներկայացնում, և նա ամենայն հավանականությամբ կհեռանա:

Շեղեք շանը որևէ առարկայով: Իրականում ձեռքում գտնվող յուրաքանչյուր իր կարող է օգնության գալ: տվեք նրան ծամելու ինչ-որ բան, օրինակ՝ Ձեր կոշիկը, որևէ շիշ, կամ պայուսակ: Սա կշեղի շանը մի քանի վայրկյանով և Դուք փախչելու հնարավորություն կունենաք:

Հրամայեք շանը. «Հեռու՛ գնա»: Եթե շունը շարունակում է իրեն ագրեսիվ պահել, կանգնեք նրա դիմաց, սկսեք ժեստերով և ձայներով համոզել նրան, որ գնա՝ կրկի խուսափելով աչքերի անմիջական կոնտակտից: Վստահ եղեք, որ Ձեր ձայնը ուժեղ է և վստահ, սակայն ոչ շատ բարձր և հրամայողական: Ամենաազդեցիկ բառերը, ըստ փորձարկումների, «Ոչ» և «Հեռու գնա» արտահայտություններն են: Շունը կվախենա և կհեռանա:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...