>

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 5-ին Գյումրիի Պռոշյան 14 հասցեում մեծ դժբախտություն էր եղել․ 28-ամյա տղամարդը ծե.ծի էր ենթարկել 43-ամյա կնոջն ու նրա 13-ամյա դստերը։ Կինը ողջ չի մնացել, իսկ երեխան արդեն 5 օր գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։

NEWS.am-ը զրուցել է 13-ամյա աղջկա հորաքրոջ՝ Վարսիկ. Գ.–ի հետ։




Քոչարյանի զոհերը

Կնոջ խոսքով՝ 2 տարի առաջ՝ եղբոր մահանլուց հետո, իրենք դադարել են շփվել հարսի հետ։ Մեկ տարի առաջ եղբոր որդին, չհամակերպվելով մոր՝ ընկեր ունենալու փաստի հետ, տեղափոխվել է հորաքրոջ տուն բնակության, վերջին երեք ամիսներին էլ բնակվում է Ռուսաստանում, դեպքի մասին տեղեկանալուց հետո վերադառնում է Հայաստան։





Երեխաներից փոքրը՝ աղջիկը, մնացել է մոր հետ, թեև հորաքույրը պնդում է, որ ինքը ցանկություն է հայտնել նաև նրա խնամքով զբաղվել, սակայն մայրը թույլ չի տվել։


Կնոջ խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում ինքը որևէ տեղեկություն չի ունեցել հարսից ու եղբոր աղջկանից. «Անցել է 2 տարի ու ես այդ կողմով անգամ չեմ էլ անցել. չէի ուզում իրենց տեսնեի։ Ես հարեւանից եմ տեղեկացել, որ այդպիսի դեպք է պատահել»։

Նրան հարևանները պատմել են, որ վերջին ամիսներին հարսի ու նրա անչափահաս դստեր հետ բնակվել են ոչ միայն մեղադրյալը, այլև նրա մայրը. «Սպանոթյան ժամանակ էլ այդտեղ է եղել ու շտապօգնություն է կանչել, որ երեխային տանեն հիվանդանոց»։



13–ամյա աղջկան, որն արդեն հինգ օր Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում է, և այսօր գիտակցության է եկել, մինչև հիմա հարազատները չեն այցելել։ Հորաքրոջ խոսքով՝ մոր կողմի հարազատները Հայաստանում չեն, հոր կողմի հարազատներն էլ չեն ուզում նրա հետագա խնամքի համար պատասխանատվություն ստանձնել. «Ես չեմ կարող այդ երեխային խնամակալ կանգնեմ։ Թոշակառու, ինֆարկտ տարած կին եմ»։

Հարցին՝ ինչո՞ւ գոնե երեխային տեսակցության չի գնում, նա պատասխանեց. «Ինչի՞ գնայի, ամուսինս կթողնե՞ր, որ գնայի։ Չէ, չեմ գնա։ Սիրտս էլ չի տանի, որ գնամ երեխային այդ վիճակում տեսնեմ։ Թող տանեն մանկատուն»։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->