>

Հայուհին հուզիչ տողեր է հղել սահմանին կանգնած հայ զինվորներին: Արտասուքն անխուսափելի է այն ընթերցելիս։
«Բարև տղերք ջան, գրում է ձեզ սրտացավ մի հայուհի։ Հավատում եմ շուտով գալու եք․․․ Ամեն օր հարազատներին եք հանգստացրել հեռախոսազրույցներով, ազգին էլ հանգստացնեք ձեր վերադարձով:




Քոչարյանի զոհերը

Գալու եք սովորեցնելու մարդկանց գնահատել իրենց շրջապատող հարազատներին․ ձեզնից լավ ոչ ոք չգիտի՝ ինչ է նշանակում 731օր լինել «մենակ»՝ մտքերի հետ: Բացատրելու եք՝ որքան բարդ է եղել 731օր անընդմեջ հավատ ներարկել ամեն խոսակցին, այն դեպքում երբ ինքներդ եք ունեցել դրա կարիքը: Սովորեցնելու եք բարություն ու հոգատարություն:






Նկարագրելու եք ծնողների թանկությունն ու կարևորությունը մեր կյանքում՝ երբեք չբացահայտելով՝ ինչպես եք ստիպված եղել ամեն գիշեր վերմակի մեջ խեղդել կարոտից առաջացած արցունքները՝ կարոտախեղդ արցունքները:



Մենք խոնարհվելու ենք ձեր առաջ և շնորհակալություն հայտնելու մեր ապրած ամեն րոպեի համար՝ ձեր սառած մատների, անքուն գիշերների և զգոն հերթապահությունների շնորհիվ»:

Сообщение Հայուհու անչափ հուզիչ նամակը՝ սահմանին կանգնած հայ զինվորներին․ առանց արցունքների անհնար է կարդալ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->