loading...

Տղամարդը կնոջը «ճարպոտ կով» անվանեց․ կինը բաժանվեց նրանից, և տեսեք, թե ինչպես փոխեց իր կյանքը. ՖՈՏՈ

Տեխաս նահանգի բնակչուհի Այալան իրեն համարում էր երջանիկ կին և մայր: 2013 թ. աղջկա ծնվելուց հետո նա շատ էր գիրացել և երկար ժամանակ չէր կարողանում կազմվածքը վերականգնել (նրա քաշը հասել էր 118 կգ-ի):

Փոքրիկի ծնվելուց կես տարի անց նա պատահաբար վերցրել է ամուսնու հեռախոսը և իր համար սարսափելի բան բացահայտել: Պարզվել է՝ նրա ամուսինը սիրուհի ունի և նրան մշտապես հաղորդագրություններ է ուղարկում, որում իր օրինական կնոջն անվանում է ճարպոտ կով:


loading...



Դա վերջ է դրել թվացյալ իդեալական զույգի հարաբերություններին և կնոջը ստիպել է արմատապես փոխել իր կյանքը: Այալան բաժանվելու հայտ է ներկայացրել և վճռել է նիհարել:

Նա իր քրոջ հետ սպորտդահլիճ է հաճախել շաբաթական 6 օր և քաղցրավենիքը փոխարինել է օգտակար սննդով: Քաշն այնքան էլ արագ չի նվազել: Այալան խոստովանում է, որ դեռ ավելի քան 90 կգ քաշով ինքը չէր պատկերացնում՝ հետո ինչ անել միայնակ, փոքրիկի հետ:

Նա լաց է եղել ամեն մարզումից հետո, բայց որոշել է չհանձնվել հանուն դստեր, որ հետագայում փոքրիկի համար օրինակ լինի: Հավասարակշռված սննդակարգի և համառ պարբերական մարզումների շնորհիվ կինը հղիությունից հետ մոտ 46 կգ-ով նիհարել է: Հիմա նա հիասքանչ տեսք ունի, մշտապես հաճոյախոսություններ է ստանում տղամարդկանցից և չի ամաչում իր մարմնից:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...