>

Քիչ առաջ տեղեկացրեցինք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել՝ կորոնավիրուսով նոր 3 դեպքերի մասին։


ՀՀ առողջախահության  նախարարությունը նոր մանրամասներ է հայտնում Հայաստանում կորոնավիրուսի հաստատման դեպքից:







Քոչարյանի զոհերը

«Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:


Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:


Հավելենք, որ բոլորն ի սկզբանե գտնվել են նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես»:

Ավելի վաղ Հայաստանում հայտնաբերվել էր կորոնավիրուսի մեկ դեպք։ Այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը 4 է։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->