>

Ալեքսանդր Սայադյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

ԵՐԿՈւ ԽՈՍՔ…




Քոչարյանի զոհերը

Ռոբասերժական բանդան, դեռևս մի կերպ շնչող, հոգեվարքի ցնցումների մեջ ընկած հանրապետական կուսակցությունն ու իր խամաճիկ սատելլիտները շատ ողորմելի վիճակում են։





Ողորմելի են, որովհետև ոչ թե միայն լափամանն են կորցրել, այլև, որ զուտ մարդկային տեսանկյունից շատ ավելի կարևոր է, արժանապատվություն, ինքնասիրություն, բարոյական նկարագիր։

Իրենց քաղաքական, հասարակական գործիչ համարող այս խղճուկները այն աստիճան են բարոյազրկվել, որ դարձել են քուչեքում փեշերը քշտած փնթի բամբասողներ։ Ու եթե իրենց միջի կնիկների (դրանք ի՜նչ ԿԻՆ) բամբասկոտ վարքը դեռ մի կերպ կարելի է հասկանալ, ապա ի՜նչ ասել, ի՜նչ անուն տալ իրենց տղամարդ համարող անհասկանալի երևույթներին։


Բողոքելով տարիներ շարունակ հենց իրենց գործունեությամբ, հենց իրենց նկատմամբ իրենց իսկ ծնած ատելությունից ու անհանդուրժողականությունից, անամոթաբար ժողովրդին ու իշխանությանն են մեղադրում դրանում։ Ավանակի համառությամբ` դիմացինի աչքի չոփն են տեսնում, չտեսնելու տալով սեփական աչքի գերանը, մեծամտաբար «սխալներ» ու բացթողումներ են մատնացույց անում իրենց «պրոֆեսիոնալ բարձունքներից», երեսպաշտորեն մոռանալով, որ այսօրվա վիճակը, որից ջանում ենք դուրս գալ, թեկուզև սխալվելով ու ինչ-որ քայլերում թերանալով, հենց իրենք են ստեղծել։



Շուտով երկու տարի կլինի, որ մերժվել են, բայց մինչև հիմա չեն կարողանում հասկանալ, որ իշխանություն, պաշտոն, փող, դիրք, ինչպես գալիս, այնպես էլ գնում են, անցողիկ են, որ մնայունը մարդու անունն ու պատիվն են։

Թեև` ինչ եմ ասում, ու՜մ եմ ասում։

Եթե այսքանը գիտակցող լինեին, երկիրը անդունդի եզրը չէին հասցնի ու այսքան ողորմելի չէին լինի…

Сообщение Ողորմելի են, որովհետև ոչ թե միայն լափամանն են կորցրել, այլև արժանապատվություն, ինքնասիրություն, բարոյական նկարագիր появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->