>

Շատերի մոտ սովորություն կա  հաց ուտել բոլոր մթերքների հետ: Հատկապես ավագ  սերնդի ներկայացուցիչները ամեն ինչ ուտում են հացով և մեզ էլ սովորեցրել են նույն կերպ: Ավագ սերնդին կարելի է հասկանալ, նրանց ժամանակներում  հաց դժվար էր ճարվում և հասկանալի է  նրանց այդպիսի սովորությունը:  Բայց այժմ այդ բարիքով  ողողված են  վաճառասրահները: Հացը պետք է ուտել  խելամտորեն։

Արդյո՞ք վնասակար է հացը:




Քոչարյանի զոհերը

Այո, սպիտակ հացը վնասակար է, ալյուրը վերամշակման դեպքում կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները, և դրոժի առկայությունն էլ մյուս կողմից  սպիտակ հացը դարձնում է վնասակար:





Գիտնականները պարզել են, որ  այն մարդիկ , ովքեր սպիտակ հաց են օգտագործում,  խնդիրներ ունեն ավելորդ քաշի հետ,  բացի այդ նրանց մոտ  մեծ է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, նրանց մոտ կարող է նաև դիաբետ առաջանալ:

Կախված  հացի կազմությունից և  պատրաստման տեխնոլոգիայից, հացը կարող է ինչպես վնասել մարսողությանը, այնպես էլ  խթանել այն: Առանց խմորիչի պատրաստված հացը  լավացնում է նյութափոխանակությունը, իսկ խմորիչով պատրաստված հացը  կարող է առաջացնել  դիսբակտերիոզ, փքվածություն:

Օգտակար է տարեկանի հացը: Այն պարունակում է մի շարք վիտամիններ,  որոնք հատկապես օգտակար են աշնանը և ձմռանը:


Տարեկանի հացը հակացուցված է  ստամոքսի խոցի, այրոցների, գաստրիտի դեպքում:

Հաց չի կարելի ուտել՝

մրգային աղցանի հետ



թթու կաղամբի հետ

մուրաբայի հետ

սնկի հետ

յուղալի սննդի հետ

Сообщение Պարզվում է՝ կան մթերքներ, որոնց հետ հաց չի կարելի օգտագործել. ա՜յ քեզ նորություն, իսկ ես չգիտեի появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->