>

Դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով և այժմ մեկուսացվել են Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժում են անցնում:




Քոչարյանի զոհերը

Այս մասին հինգշաբթի Instagram-ում հայտնել է դերասանը:





«Մենք մեզ հոգնած էինք զգում, մրսածության և թեթև տենդի ախտանշաններ ունեինք: Ճիշտ վարվելու համար, ինչպես անհրաժեշտ է այսօրվա աշխարհում, մենք կորոնավիրուսի թեստ ենք հանձնել, որի պատասխանը դրական է եղել»,- նշել է դերասանն իր հաղորդագրության մեջ:

Ավստրալական SBS հեռուստաալիքի տվյալներով՝ Հենքսը կնոջ հետ ժամանել էր Ավստրալիա՝ մասնակցելու ավստրալացի կինոռեժիսոր Բազ Լուրմանի՝ Էլվիս Փրեսլիի մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումներին:




63-ամյա դերասանը հանդես է գալիս երգչի մենեջերի` Թոմ Փարքերի դերում։ Առայժմ պարզ չէ, թե որտեղ և ինչպես է զույգը վարակվել նոր տեսակի կորոնավիրուսով:

Warner Bros. հեռուստաալիքը, իր հերթին, հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ընկերությունը «սերտորեն համագործակցում է Ավստրալիայի առողջապահական հաստատությունների հետ, որպեսզի գտնի և կապ հաստատի Հենքսի հետ վերջին շրջանում շփված մարդկանց հետ»:

Сообщение Աշխարհահռչակ դերասան Թոմ Հենքսի և նրա կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել (լուսանկարներ) появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->