>

Էջմիածնի բնակիչ, 21-ամյա ուսանող Արայիկ Մովսիսյանին այսօր դասի չեն թողել՝ բարձր ջերմություն ունենալու պատճառով։ Երիտասարդը գնացել է Էջմիածնի պոլիկլինիկա՝ չեն ընդունել, ասել են՝ դիմիր հիվանդանոցի բժիշկներին։


«Գնացի հիվանդանոց, այստեղ էլ չլսեցին ինձ, ասացին՝ բժիշկ չունենք, գնա Երևան»,-պատմեց Արայիկը։








Երիտասարդի ծնողներն անհանգստացած են․ թե Երևանում կոնկրետ որ բուժհաստատություն պետք է դիմեն, Էջմիածնում չեն ասել։

Հիմա, թե տղան, թե նրա ծնողները հոգեբանական ծանր վիճակում են։


Միակ ինֆորմացիան, որ իմացել են Էջմիածնի բուժկենտրոնում, բժիշկների ինքնամեկուսացման մասին է։



«Բա մենք ու՞ր գնանք»,-հարցնում են նրանք։

Նյութի աղբյուր՝ hraparak.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->