>

Իտալիայից օրերս ժամանած քաղաքացին, ում մոտ երեկ կորոնավիրուս է հայտնաբերվել, GPnews.am-ի հավաստի տվյալներով աշխատում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շենքում՝ «Սինոփսիս» գրասենյակում, որպես շինարարության խմբի անդամ։









Քոչարյանի զոհերը

Մեր այս տեղեկությունը հաստատեց նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը։


«Մուտք է գործել շենք, սակայն ոչ մի ուղղակի շփում չի ունեցել ոչ դասավանդող անձնակազմի հետ և ոչ էլ երեխաների հետ։ Եվ այն հարկերում, որտեղ ուսումնական պրոցեսն է մուտք չի գործել բացարձակապես»,- GPnews-ի հետ զրույցոմ նշեց Զառա Բուդաղյանը։

Թումոն այս պահին փակ է և մոտակա մի քանի ժամանակը փակ է լինելու։



«Դա կապ չունի այս դեպքի հետ, որովհետև մինչև այս դեպքի հայտնի լինելը, մենք քննարկում էինք այն հարցը , որ մեզ մոտ երեխաները շատ են և, միգուցե, հավելյալ ռիսկից խուսափելու համար պետք է որոշ ժամանակ դաս չունենանք»,- մեզ հետ զրույցում ասաց Զառա Բուդաղյանը և հավելեց,- կանխարգելող ակցիա է, որոշել ենք որոշ ժամանակ դաս չունենալ»։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->