Բերել են մեզ ստեղ՝ սովամա՞հ անեն. այսօր «Գոլդեն փելես» կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխվածներին սնունդ ու ջուր չեն տվել — ingablog

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոց այսօր տեղափոխված քաղաքացիներին ոչ սնունդ են հասցրել, ոչ ջուր:


Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց հյուրանոց տեղափոխված քաղաքացիներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի:


«Շոու արեցին, մեզ բերեցին Ծաղկաձոր: Այո՛, մասնակցել ենք էդ նշանդրեքին, այո, այդ վարակված մարդն էլ է մասնակցել: Հիմա էլ բերել են, լավ, թող մեզ նորմալ տիրություն անեն: Ինչ բերել են, ոչ հաց են տվել, ոչ ջուր են տվել: Բերել են մեզ ստեղ սովամա՞հ անեն, հասկացանք՝ «կասկածյալ ենք»:

Սենյակներից չեն թողում դուրս գանք: Շուրջ 60 մարդ ենք, քիչ էլ չենք: Ի՞նչ անենք՝ թողնենք, գնանք մեր տնե՞րը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նշեց նաև, որ նույնիսկ ցանկացել են օնլայն տաբերակով սնունդ պատվիրել, բայց երբ իմացել են, որ առաքում պետք է «Գոլդեն փելես» հյուրանոց անեն, հրաժարվել են:


Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 57 անձ մեկուսացված է, այդ թվում՝ երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin